Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 16:14

Միջազգային / Ղարաբաղյան խնդիր

Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները աջակցություն են հայտնում ղարաբաղյան կարգավորման գործընթացին

Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահները շաբաթ երեկոյան հանդես են եկել հայտարարությամբ, որում աջակցություն են հայտնում Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու գործում։

x
Տեքստի չափը - +
«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Կանադայում անցկացվող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ընթացքում հայտարարել են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը նշանակալից առաջընթաց են արձանագրել հակամարտության հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու գործում։

«Այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է կատարեն հաջորդ քայլը եւ ավարտեն աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա, ինչը հնարավորություն կստեղծի անցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը», – ասված է հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ–ի Մինսկի խմբում համանախագահող 3 երկրների ղեկավարների կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ։

Երեք նախագահները «կարեւոր առաջընթաց» են գնահատել այն փաստը, որ հակամարտության կողմերը որպես Ղարաբաղի հարցի երկարաժամկետ լուծման հիմք ընդունում են Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ–ի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից 2009 թվականի հուլիսի 10–ին իտալական Աքվիլա քաղաքում հրապարակված սկզբունքները։

«Հիշյալ սկզբունքները», – հայտարարությունում ընդգծել են երեք նախագահները, – «ներառում են Լեռնային Ղարաբաղը շրջապատող օկուպացված տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ, անվտանգության երաշխիքներ եւ ինքնակառավարում, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով, ներքին տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն»։

«Մենք մեր նախարարներին եւ համանախագահներին հանձնարարում ենք ակտիվորեն աջակցել կողմերին առկա տարաձայնությունների հաղթահարման գործում՝ նախապատրաստվելով Ալմաթիում ԵԱՀԿ–ի նախարարների ոչ ֆորմալ հանդիպման շրջանակում անցկացվելիք համատեղ հանդիպմանը», – նաեւ ասված է նախագահների հայտարարությունում։

Հուլիսի սկզբին նախատեսվում է ԱՄՆ–ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան եւ Ադրբեջան։

Անցած շաբաթ՝ հունիսի 17–ին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որից հետո տարածված հաղորդագրության մեջ պաշտոնական Մոսկվան նշել է «կողմերի դիրքորոշումների մերձեցումը կարգավորման հիմնական սկզբունքների տեքստի մի շարք վիճելի դրույթների շուրջ» եւ հայտարարել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաստատել են այդ փաստաթղթի վրա աշխատանքը ավարտելուն ուղղված երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:

Այդուհանդերձ, Սանկտ Պետերբուրգում կայացած նախագահների եռակողմ հանդիպումից ընդամենը 1 օր անց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքեր ներթափանցած ադրբեջանական զինված խմբավորման եւ հայ դիրքապահների միջեւ տեղի ունեցած բախման արդյունքում 4 հայ եւ առնվազն 1 ադրբեջանցի զինծառայողներ զոհվեցին։

Այլ հրապարակումներ

IFC-ն կաջակցի ներդրումային միջավայրի բարեփոխումներին

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ IFC-ի տրամադրած գումարն օգտագործվելու է տեխնիկական աջակցության նպատակով:

Ուրիշի փոխարեն քվեարկողների հարցը` ԱԺ քննարկման առարկա

Քննարկումներից հետո որոշ պատգամավորներ շարունակեցին քվեարկել իրենց գործընկերների փոխարեն:

Եվրախորհրդարանի նախագահը Թուրքիային կոչ է անում ընդունել անցյալը

Շուլցը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին անդրադարձել է Բաղըշի հետ ասուլիսին։

Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Artur Gasparyan , : Erevan
29.06.2010 17:46
+0 / -0
«Հայ ժողովուրդը մշտապես սխալ կոդերի մեջ է հայտնվում։ Նախկինում տարածք չունեինք, բայց առանց կռվի ուզում էինք դա ստանալ, իսկ հիմա տարածք ունենք, բայց ուզում ենք առանց կռվի դրանք հանձնել։ Համաձայնե՛ք, որ սրանք պետականազուրկ ազգի մտածողության և քաղաքական անմեղսունակության վառ օրինակներ են, և դա է պատճառը, որ պարբերաբար մնում ենք առանց դաշնակիցների ու հետո հայտարարում, թե «աշխարհը մեր դեմ է, հետևաբար պետք է զիջենք, որ փրկվենք»։ Ու այդպես զիջելով մի օր կարող ենք նաև Երևանին էլ հասնել»։

Karen , : Stepanakert
29.06.2010 15:34
+0 / -0
Zarmanali e te ashxar@ inchqana anardar hay azgi nkatmamb.. menq krvecinq mer isk mi bur hoxi hamar ev hima aranc mer karciq@ harcnelu mer hoxernen cankanum het tal, mek@ harcni te vonceq talis ete menq Arcaxciners hox chunenq het talu..

Անանուն
28.06.2010 15:29
+0 / -0
chem haskanum.te inchu e hajakan koxm@ vogevorvel,aystex es voch mi lav ban chem tesnum,.gnalov aveli @ndgcvac bnuyt en stanum hayakan koxmi zijumner@,nax hstka xosvume taracqne8i veradarci masin,inch verabevume kargavichaki harcanin voch mi konkret ban chka,bacarutyamb anorosh jmketum kamartahatuyan,isk erb klini da?inch klini minch ayd?/ardyoq paxstakaneri veradarci paymnerum menq karox enq ayd kamartahyatman masov drakan ardyunq aknkalel?//isk inchu hstak chi sheshtuv kamartahaytman cev@?/che vor dranc mej el ka hskayakan tarberutyuner iravakan arumov?///

Գոհար , : Երևան
28.06.2010 13:15
+0 / -0
Երբեք օտար ղեկավարներն ի նպաստ մեզ ոչինչ չեն արել...Երախտագետ հայ ժողովուրդը չի կարող մոռանալ ԱՄՆ նախագահ` Վիլսոնին...Այսօրվա նախագահը թող այդ նախագահի գիծը շարունակի ու ոչ թե <<պորտալար>> անցկացնի նույն օրգանիզմում...ԼՂՀ-ն պտուղ չէ, այլ գործող` մայր օրգանիզմի անբաժան մասը...ավելի լավ է գերտերությունները հեռու մնան մեր խնդիրներից...տարածաշրջանում դեր կարող է ունենա Իրանը ու ոչ թե Թուրքիան...ժամանակն է` իրերն իրենց անունով կոչելը...Դարեր շարունակ մեր սխալների դիմաց տվել ենք մեր հողերը, այժմ տալու հող չունենք...

Վլադիմիր , : Երեւան
28.06.2010 01:55
+0 / -0
Համանախագահ երկրների հայտարարության տեքսը մեջբերված է սխալ: Նախ` տարածքների մասին խոսելիս Մեդվեդեւը, Օբաման ու Սարկոզին դրանք առաջին անգամ անվանում են զավթած: Սա միակ ու սկզբունքային տարբերությունն է անցած տարվա հուլիսի 10-ի իրենց հայտարարության հետ: Ինչպես անցած տարի, այնպես էլ այս անգամ "Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում նրա բնակչության իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով" նախադասության մեջ բացակայում է "բնակչություն" առանցքային բառը: Հայտարարության բնօրինակը տեղադրված է . http://www.whitehouse.gov/the-press-office/g8-summit-joint-statement-nagorno-karabakh-conflict-dmitry-medvedev-president-russi
Ի պատասխան

Արթուր Պապյան , : Երեւան
28.06.2010 16:43
+0 / -0
Հարգելի Պրն. Կարապետյան,

Այս հոդվածը գրելու պահին, հայտարարությունը Կանադայում հրապարակվելուց րոպեներ անց, ես օգտվել եմ առկա 2 աղբյուրներից, որոնցից մեկը տեքստում նշված է։ Խոսքը «Ռոյթերզ» գործակալության հաղորդագրության մասին է։ Այդ պահին դրությամբ հայտարարության ամբողջական տեքստի բնօրինակը հասանելի չէր, այն հրապարակվել է ավելի ուշ։ Ճշտման համար ես նաեւ օգտվել եմ «Ռեգնում» գործակալության ռուսերեն տեքստից, որում, ինչպես հետո պարզվեց, քիչ չէին անճշտությունները։

Ինչեւէ, «Ռոյթերզի» մոտ կար հետեւյալ ձեւակերպումը.
The three powers’ joint statement on Saturday said the so-called “Helsinki principles” now recognized by both sides relate to the return of the occupied territories surrounding Nagorno-Karabakh, interim status for Nagorno-Karabakh guaranteeing security and self-governance and a corridor linking Armenia to Nagorno-Karabakh.

Քանի որ, ինչպես տեսնում եք, գործակալության հաղորդագրության տեքստում սա որպես ցիտատ չէր ներկայացված, այլ գործակալության հեղինակային տեքստի մաս էր, իսկ ձեւակերպումը լուրջ փոփոխություն էր պարունակում ե՛ւ Հելսինկյան ակտով եւ Ակվիլայի հայտարարությամբ նշված ձեւակերպումների համեմատ, ես ստիպված էի լրացուցիչ զգուշություն հանդես բերել, եւ օգտագործել ավելի չեզոք ձեւակերպումը։

Իմիջիայլոց, «Ռեգնում»–ում կար այս ձեւակերպումը, որը ներկայացված էր որպես Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության կողմից գործակալությանը տրամադրված պաշտոնական տեքստ.
«Мы приветствуем и рассматриваем в качестве важного шага вперёд признание обеими сторонами того факта, что прочное урегулирование должно основываться на принципах, содержащихся в Хельсинкском Заключительном Акте, и на тех положениях, которые мы предложили в связи с нашим заявлением на саммите "Группы восьми" в Аквиле 10 июля 2009 года. Среди них: возвращение территорий вокруг Нагорного Карабаха; промежуточный статус для Нагорного Карабаха, обеспечивающий гарантии безопасности и самоуправления; коридор, связывающий Армению с Нагорным Карабахом; определение будущего окончательного правового статуса Нагорного Карабаха путем имеющего обязательную юридическую силу волеизъявления его населения; право всех внутренне перемещенных лиц и беженцев на возвращение в места прежнего проживания; международные гарантии безопасности, включая миротворческую операцию.»

Այժմ, երբ ամբողջական տեքստը հասանելի է, ընդունում եմ ձեր դիտարկումը եւ սիրով տեքստում կկատարեմ համապատասխան փոփոխությունը։ Կրկին անգամ շնորհակալ եմ ձեր նկատառումների համար։

Ազատ , : Ազատավան
27.06.2010 14:18
+0 / -0
Ամեն դեպքում ուշադրություն պետք է դարձնել, որ ՙիտալական Աքվիլա քաղաքում հրապարակված սկզբունքները՚ սկսվում են տարածքները ազատելու վերադարձով։ Բանակցույթուններ վարող հայկական կողմը (Ռոբերտ Քոչարյանի թեթեւ ձեռքով դա հիմա ոչ թե ԼՂՀ-ն է, այլ Հայաստանը) կարո՞ղ է մեր ժողովրդին երաշխիք տալ, թե ինչ է լինելու ՙտարածքները վերադարձնելուց հետո՚, թե՞ հենվելու են միջազգային երաշխիքների վրա։


fred , : usa
27.06.2010 13:28
+0 / -0
Hayastani amenamez sxal@ ayn exav, vor haxtanakiz heto adrbejanin chpartadrez vcharel Razmakan Tuganq kam storagrel xarabaxi ankaxutyan akt@.
Ayzm ayd haxtanak@ patuhas e darzel hayastani glxin.