Մատչելիության հղումներ

«Արարատից Սիոն» կամ «հայերի միջազգային դիմանկարը»


«4 տարվա աշխատանքի արդյունք, որը ներկայացնում է հայերի համամարդկային ներդրումը: Ամեն մի դրվագ կցնցի ձեզ եւ կլինի ինքնության բացահայտման մի պահ», - այսպես է բնորոշում 70 րոպե տեւողությամբ «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմը սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր Մեսրոպ Քահանա Արամյանը:

Ֆիլմի նկարահանման համար օգտագործվել են պատմագրական տվյալներ հունական, արաբական, ասորական եւ եբրայական աղբյուրներից: - «Ֆիլմում գործածված պատմական տվյալների գերակշռող մասը չի պահպանվել հայ պատմագրության մեջ։ Մենք փոձել ենք հայ ժողովրդի պատկերը, միջազգային դիմանկարը կառուցել այլ ժողովուրդներից մեզ հասած պատմագրական փաստերի օգնությամբ», - նշեց Մեսրոպ Քահանա Արամյանը։

«Արարատից Սիոն» ֆիլմի հերոսը հայ ուխտավորն է, ով անցել է մահվան մեծ հավանականություն ունեցող ճանապարներով եւ իրեն կոչել է «մահտեսիլ»` «մահը տեսնող»: 18-րդ դարի Երուսաղեմի պատմիչ Հանա եպիսկոպոսը խորհուրդ է տալիս հայ ուխտավորներին դեպի Երուսաղեմ ճանապարհ ընկենելուց առաջ խոստովանել մեղքերը քահանային եւ կտակ գրել, որովհետեւ վերադառնալու հավանականությունը մեծ չի եղել:

Ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը վստահեցնում է, որ այն դիտելուց հետո, եթե կինոթատրոնում դեպի Երուսաղեմ ավիատոմսեր վաճառեին, ապա շատերը կգնեին ու միանգամից կմեկնեին սուրբ քաղաք։ - «Ես շատ կուզենամ, որ ֆիլմը դիտելուց հետո մարդիկ հասկանան, թե ինչ ենք մենք կորցրել», - ասում է ռեժիսորը։

Մայիսի 5-ի պրեմիերայից հետո ֆիլմը կցուցադրվի Մոսկվա կինոթատրոնում այնքան ժամանակ, որքան հանդիսատեսը ցանկանա դիտել այն: Մայիսի վերջին ցուցադրություններ կլինեն նաեւ Արցախում, ապա գուցե նաեւ մազրերում:

Մայիսի 12-ին Մեծ Բրիտանիայում տեղի է կունենա «Արարատից Սիոն»-ի համաշխարհային պրեմիերան, այն արդեն ներկայացվել է 8 միջազգային կինոփառատոների եզրափակիչ մրցանակային փուլերում:

XS
SM
MD
LG