Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 17:06

Միջազգային / Տարածաշրջան

Ալին Օզինյան. «Հայաստանցիների թիվը Թուրքիայում առավելագույնը 15 հազար է»

Պաշտոնական Անկարան քաղաքական նկատառումներից դրդված ուռճացնում է Թուրքիա անօրինականորեն ներգաղթած հայաստանցիների թիվը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդպիսի համոզմունք հայտնեց ստամբուլահայ լրագրող Ալին Օզինյանը:

Ալին Օզինյանը իր հետազոտության արդյունքներն է ներկայացնում Ստամբուլի Kultur համալսարանում, 15-ը փետրվարի, 2010թ.
x
Ալին Օզինյանը իր հետազոտության արդյունքներն է ներկայացնում Ստամբուլի Kultur համալսարանում, 15-ը փետրվարի, 2010թ.
Տեքստի չափը - +
Երկու օր առաջ Lոնդոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե երկրում անօրինականորեն բնակվում է 100 հազար հայաստանցի` չբացառելով նրանց արտաքսման հնարավորությունը:

«Առաջինը այս թեմային 2000 թվականին անդրադարձավ այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Թանսու Չիլերը` նշելով 30 հազար թիվը: Նա եւս ցանկանում էր արտաքսել հայաստանցիներին: 2000 թվականին եւս Միացյալ Նահանգներում ցեղասպանության ճանաչման հարցն էր քննարկվում: Հետագայում այս թիվը գնալով սկսեց աճել, օգտագործվելով Թուրքիայի քաղաքական գործիչների կողմից` հայ - թուրքական հարաբերություններում», - նշեց Օզինյանը:

Ստամբուլահայ լրագրողի պնդմամբ` առանց պատշաճ փաստաթղթերի Թուրքիայում բնակվող հայաստանցիների թիվը առավելագույնը 15 հազար է: Այս թիվը Օզինյանը հիմնավորում է սեփական հետազոտության տվյալներով: Նա «Եվրասիա» հիմնադրամի պատերով մոտ երկու տարի ուսումնասիրել է խնդիրը` 2009 թվականի վերջին մոտ 150-էջանոց զեկույց հրապարակելով:

«Որպես հիմք այդ զեկույցում ես օգտագործել եմ Թուրքիայի վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալները», - ասաց Օզինյանը: - «Երբ դիտարկում եք այդ տվյալները, ապա 2000-2009 թվականներին Թուրքիա մուտք գործած, բայց հետագայում երկիրը չլքած հայաստանցիների թիվը 7 հազար է կազմում: Եթե համարենք, որ եւս 7 հազար մարդ կարող էր անօրինական ճանապարհներով մուտք գործել երկիր, կստանանք 15 հազար թիվը»:

Ալին Օզինյանի խոսքով` սա երկրում գտնվող հայաստանցիների մասին միակ պաշտոնական տվյալն է: «Իշխանությունները, խոսելով 70 կամ 100 հազար հայերի մասին, որեւէ փաստական տվյալ չեն ներկայացնում», - ընդգծեց նա:

Ստամբուլահայ լրագրողը նաեւ քիչ հավանական է համարում, որ Թուրքիայի իշխանությունները մի օր կորոշեն ի կատար ածել սպառնալիքները` վտարելով Թուրքիայում բնակվող Հայաստանի քաղաքացիներին:

«Եթե հայաստանցիների առկայությունը իրոք նման դժգոհություն առաջացներ, նախ կփորձեին եղածներին քայլ առ քայլ արտաքսել, ապա կխստացնեին վիզային ռեժիմը: Իրականում, հայաստանցիների առկայությունը շատ լավ պատրվակ է թուրքական իշխանությունների համար, որ օգտագործվում է քաղաքական նպատակներով», - շեշտեց Օզինյանը:

Այլ հրապարակումներ

IFC-ն կաջակցի ներդրումային միջավայրի բարեփոխումներին

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ IFC-ի տրամադրած գումարն օգտագործվելու է տեխնիկական աջակցության նպատակով:

Ուրիշի փոխարեն քվեարկողների հարցը` ԱԺ քննարկման առարկա

Քննարկումներից հետո որոշ պատգամավորներ շարունակեցին քվեարկել իրենց գործընկերների փոխարեն:

Եվրախորհրդարանի նախագահը Թուրքիային կոչ է անում ընդունել անցյալը

Շուլցը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին անդրադարձել է Բաղըշի հետ ասուլիսին։