Հինգշաբթի, Փետրվար 09, 2012 Ժամանակը Երեւանում 03:11

Միջազգային / Տարածաշրջան

Շվեդիայի սոցիալ-դեմոկրատները հայց են ներկայացրել վարչապետի դեմ` Թուրքիայից ներողություն խնդրելու համար

Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ երկրի վարչապետի դեմ հայց են ներկայացնում Սահմանադրական հանձնախումբ` անցած շաբաթ Թուրքիայի վարչապետին զանգահարելու եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Ռիկսդագի որոշման առնչությամբ ներողություն խնդրելու համար:

Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտ
x
Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտ
Տեքստի չափը - +
Շվեդիայի հայ համայնքից Վահագն Ավետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հստակեցրեց վարչապետի դեմ հայցի շարժառիթը. - «Սոցիալ-դեմոկրատները պարզորեն ասել են, որ «կառավարությունը ամեն իրավունք ունի, որ մեր կոչը կառավարությանը մերժի, բայց իրավունք չունի ներողություն խնդրել խորհրդարանի արածի համար»:

Շվեդիայի խորհրդարանը անցած հինգշաբթի ճանաչեց 1915 թվականին հայերի, ասորիների եւ Պոնտոսի հույներ` Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունը, եւ երկրի կառավարությանը եւս կոչ արեց նույնը անել: Բանաձեւը, որի նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռ 2008 թվականի աշնանը, վայելում էր ընդդիմադիր երեք կուսակցությունների` սոցիալ-դեմոկրատների, կանաչների ու ձախերի աջակցությունը:

Բանաձեւի ընդունումից երկու օր անց Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ էրդողանին, հավաստիացրել, որ կառավարությունը կտրականապես դեմ էր բանաձեւի ընդունմանը, եւ որ թույլ չեն տա, որպեսզի այդ բանաձեւը բացասական ազդեցություն ունենա թուրք - շվեդական հարաբերությունների վրա:

Էրդողանը, իր հերթին, Շվեդիայի վարչապետին կոչ էր արել քայլեր ձեռնարկել կատարված «սխալն» ուղղելու համար:

Վահագն Ավետյանը պարզաբանեց, որ Սահմանադրական հանձնախումբը Շվեդիայում այն կառույցն է, որը քննում է իշխանությունների դեմ հայցերը եւ Սահմանադրությանը առնչվող խնդիրները:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Շվեդիայի ամենախոշոր կուսակցությունն է, սակայն երկիրը ներկայումս կառավարում է չորս կուսակցությունների ձեւավորած կոալիցիան:

Սեպտեմբերին Շվեդիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու:

Այլ հրապարակումներ

Աուդիո ՀՀԿ-ի ցուցակում «հայտնի բիզնեսմեններ չեն լինելու»

Վարչապետն այսօր հայտարարեց, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում հայտնի գործարարներ չեն լինելու:

Աուդիո Եգանյանը մարդահամարի տվյալները «ահագնացող» չի համարում

Մարդահամարի նախնական տվյալներով, երկրում առկա բնակչության թիվը վերջին տասը տարիներին նվազել է 130 հազարով:

Աուդիո Օհանյան. ԶՈՒ մարտական կարողությունները բարձրացել են

Նախարարը կրկին վստահեցրեց, որ իրավապահները լուրջ աշխատանք են տանում բանակում մահվան դեպքերը բացահայտելու ուղղությամբ: