Շաբաթ, Փետրվար 04, 2012 Ժամանակը Երեւանում 19:02

Միջազգային / Տարածաշրջան

Թուրքիան եւ Շվեդիան համատեղ քննադատում են Ռիկսդագի բանաձեւը

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտ
x
Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտ
Տեքստի չափը - +
Թուրքիայի եւ Շվեդիայի արտգործնախարարները շաբաթ օրը համատեղ դատապարտել են Շվեդիայի խորհրդարանի` Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը, հաղորդում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը:

Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարլ Բիլդտը, ով Ֆինլանդիայում ոչ ֆորմալ բանակցություններ էր անցկացնում արտգործնախարարների, այդ թվում թուրք պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուի հետ, լրագրողների հետ զրույցում ասել է, թե հիասթափված է Ռիկսդագի քվեարկության արդյունքներից եւ մտահոգված, որ բանաձեւի ընդունումը կարող է վնաս հասցնել հայ - թուրքական հաշտեցման գործընթացին:

«Դա ցավալի է, քանի որ ես կարծում եմ, որ պատմության քաղաքականացումը որեւէ օգտակար նպատակի չի ծառայում», - ասել է Բիլդտը` հավելելով. - «Մենք շահագրգռված ենք հաշտեցման գործով, իսկ նման որոշումները կարող են ավելի շուտ մեծացնել լարվածությունը, քան մեղմել այն»:

Դավութօղլուն, իր հերթին, հայտարարել է, թե Թուրքիան չի կարող հանգիստ հետեւել, եթե այլ պետություններ նույնպիսի քայլեր ձեռնարկեն եւ 1915 թվականի իրադարձությունները որակեն ցեղասպանություն, եւ երկրները չպետք է կարծեն, թե կարող են ճնշում գործադրել Թուրքիայի վրա:

«Մենք չենք լռելու եւ սոսկ սովորական դիրքորոշումները չենք արտահայտելու: Յուրաքանչյուր դեպքի համար մենք տարբեր միջոցների ենք դիմելու», - վստահեցրել է Թուրքիայի արտգործնախարարը:

«Ո՞րն է սրա նպատակը: Եթե նպատակը ճնշում գործադրելն է, ապա ոչ ոք չի կարող ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Եթե նպատակը տեղական ներքին խնդիրներ լուծելն է, ապա Թուրքիայի պատմական իրադարձությունները չպետք է օգտագործվեն այդ նեղ նպատակների համար», - ասել է Դավութօղլուն:

Նա վերստին պնդել է, թե սխալ է, երբ խորհրդարանները կարծում են, որ պատմության վերաբերյալ որոշումներ կարող են կայացնել պարզ քվեարկության միջոցով:

Ահմեդ Դավութօղլուն նաեւ մտահոգություն է հայտնել, թե Շվեդիայի խորհրդարանի բանաձեւը կարող է բացասաբար ազդել հայ - թուրքական հաշտեցման գործընթացի վրա մի ժամանակաշրջանում, երբ, ըստ նրա, երկու երկրները առաջընթաց են արձանագրում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Այլ հրապարակումներ

Մոսկովյան հանրահավաքի արդյունքում բանաձեւ ընդունվեց

Ակցիային տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։

Աուդիո Փետրվարի 4-ի մամուլ

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանի լրագրողական հանրությանը հերթական մարտահրավերն է նետվել, բայց այս անգամ` առանձնակի ցինիկությամբ եւ անպատկառությամբ։ Այս անգամ ոչ թե ինչ-որ մեկը դատական հայց է ներկայացրել որեւէ լրագրողի եւ լրատվամիջոցի դեմ` փորձելով սնանկության հասցնել այդ լրատվամիջոցին, այլ պարզապես ձերբակալել են լրագրողի` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին։ Այս անգամ ոչ թե մամուլն են փորձում սնանկացնել, այլ ոստիկանությանն է պարտադրվում ի ցույց դնել իր սնանկությունը` Հայկին ձերբակալելով մի այնպիսի անհիմն ու անհեթեթ մեղադրանքով, որը եթե հանձնարարվեր մանկապարտեզի երեխաներին, ապա նրանք, անկասկած կհրաժարվեին նման անհեթեթ քայլով դառնալ զավեշտի առարկա»։

Ոստիկանության պարզաբանումները Հայկ Գեւորգյանի կալանավորման առնչությամբ

Ըստ հաղորդագրության` Հայկ Գեւորգյանը վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, եւ դեպքի վայրից դիմել է փախուստի: