Հինգշաբթի, Փետրվար 09, 2012 Ժամանակը Երեւանում 03:25

Քաղաքական

Դեմիրճյանը հավանական չի համարում ղարաբաղյան հակամարտության արագ հանգուցալուծումը

x

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Դեմիրճյանը հավանական չի համարում ղարաբաղյան հակամարտության արագ հանգուցալուծումը

Տեքստի չափը - +
«Բոլորն էլ խոսում են այն մասին, թե հանգուցալուծումը մոտ է, գործընթացը մտել է եզրափակիչ փուլ, սակայն, անկեղծ ասած, [ղարաբաղյան հակամարտության հարցում] ես արագ հանգուցալուծումը իրական չեմ համարում»,- չորեքշաբթի օրը հանդիպելով լրագրողների հետ՝ հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը։ ՀԺԿ-ի առաջնորդը նշեց, թե չի պատկերացնում` ինչպե՞ս են կողմերը գալու վերջնական համաձայնության: Միեւնույն ժամանակ, ըստ Դեմիրճյանի, առկա պրոցեսը մտահոգիչ է եւ սխալ էր Լեռնային Ղարաբաղին դուրս մղել բանակցային գործընթացից:

«Չհանգուցալուծումը վատ հանգուցալուծումից լավ է, ինչ խոսք։ Եթե հանգուցալուծումը վատն է՝ ավելի լավ է չհանգուցալուծվի, իսկ ամենալավը կլինի, եթե հանգուցալուծվի եւ մենք շահենք դրանից», - նշեց ՀԺԿ-ի առաջնորդը

«Մենք իհարկե ողջունում ենք ԱՄՆ Կոնգրեսի [Ներկայացուցիչների պալատի] Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը, սակայն, ցավոք, ես քիչ հավանական եմ համարում, որ հարցը մտնի [Ներկայացուցիչների պալատի] լիագումար նիստի օրակարգ»,- անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին եւ թիվ 252 բանաձեւի ընթացքին` ասաց Դեմիրճյանը:

Ստեփան Դեմիրճյանը նաեւ ասաց, որ հազիվ թե այս ապրիլի 24-ին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման օգտագործի «ցեղասպանություն» բառը:

«Կարծում եմ կլինի այն, ինչ եղավ անցած տարի եւ, իհարկե, հղում կարվի հայ-թուրքական արձանագրություններին, որ Ցեղասպանության ճանաչումը կխանգարի հայ-թուրքական գործընթացին»,- նշեց ՀԺԿ ղեկավարը: - «Հազիվ թե Թուրքիան հիմա, թեկուզ որոշակի վերապահումներով, վավերացնի արձանագրությունները։ Այսինքն, տվյալ պահին փակուղու մեջ է գործընթացը»։

Այլ հրապարակումներ

Աուդիո ՀՀԿ-ի ցուցակում «հայտնի բիզնեսմեններ չեն լինելու»

Վարչապետն այսօր հայտարարեց, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում հայտնի գործարարներ չեն լինելու:

Աուդիո Եգանյանը մարդահամարի տվյալները «ահագնացող» չի համարում

Մարդահամարի նախնական տվյալներով, երկրում առկա բնակչության թիվը վերջին տասը տարիներին նվազել է 130 հազարով:

Աուդիո Օհանյան. ԶՈՒ մարտական կարողությունները բարձրացել են

Նախարարը կրկին վստահեցրեց, որ իրավապահները լուրջ աշխատանք են տանում բանակում մահվան դեպքերը բացահայտելու ուղղությամբ:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն