Շաբաթ, Փետրվար 04, 2012 Ժամանակը Երեւանում 18:59

Միջազգային / Ղարաբաղյան խնդիր

Մոսկվացի փորձագետը իրական է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման վտանգը

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման վտանգը իրական է», - «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նման համոզմունք հայտնեց մոսկվացի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը:

Պավել Ֆելգենգաուեր
x
Պավել Ֆելգենգաուեր
Տեքստի չափը - +
«Այսօր ապակայունացման լուրջ վտանգ է առկա: Նախկինում ո'չ Բաքուն եւ ո'չ էլ Երեւանը չէին ցանկանում, որպեսզի իրավիճակը սրվի: Այսօր արդեն իրադրությունը փոխվել է: Ալիեւի վարչակազմը իր առջեւ լուրջ նպատակ է դրել, որին հասնելու համար կարող է նույնիսկ ռիսկի դիմել եւ վերսկսել պատերազմական գործողությունները: Ադրբեջանը կարող է այդ քայլին գնալ անգամ այն դեպքում, եթե ռազմական գործողությունները իր համար բարենպաստ ընթացք չունենան: Ադրբեջանի ձեռնարկած այդ քայլի նպատակը ոչ թե Lեռնային Ղարաբաղը ետ բերելն է լինելու, այլ հայ - թուրքական արձանագրությունների վավերացումը կանխելը», - նշեց վերլուծաբանը:

Ֆելգենգաուերի բնորոշմամբ` այսօր արդեն Ղարաբաղյան հակամարտությունը դժվար է դասել սառեցված հակամարտությունների շարքին: «Իրավիճակը սառեցված վիճակից դուրս է եկել, եւ ինչ ասես կարող է պատահել», - համոզված է ռուսաստանցի փորձագետը:

Միաժամանակ, Ֆելգենգաուերի կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերն այսօր այն վիճակում չեն, որ Բաքուն կարողանա ռազմական հաղթանակ տոնել. - «Ադրբեջանական բանակում իրականացվող վերազինումն ու բարեփոխումները դեռ չեն հասել այն մակարդակին, որը թույլ կտար Հայաստանի նկատմամբ լուրջ առավելության հասնել: Եթե ադրբեջանցիները ավելի նպատակաուղղված կերպով ծախսեին իրենց տրամադրության տակ եղած գումարները, կոռուպցիայի մակարդակն էլ ավելի ցածր լիներ, ինչպես, օրինակ, Վրաստանում է, այդ դեպքում գուցեեւ արդյունքներն ավելի տեսանելի լինեին: Այսօր, սակայն, նրանք ավելի շատ գումար են ծախսում [քան Հայաստանը], բայց ժամանակակից պատերազմին պատրաստ չեն»:

«Այնպես որ, եթե հանկարծ որոշակի լարվածություն ծագի, չեմ կարծում, որ այն կհանգեցնի կողմերից որեւէ մեկի որոշիչ հաղթանակին: Ո'չ հայերին է ձեռնտու Բաքուն գրոհելը, ո'չ էլ ադրբեջանցիները կկարողանան գրավել Lեռնային Ղարաբաղը», - համոզված է Ֆելգենգաուերը:

Այլ հրապարակումներ

Մոսկովյան հանրահավաքի արդյունքում բանաձեւ ընդունվեց

Ակցիային տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։

Աուդիո Փետրվարի 4-ի մամուլ

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանի լրագրողական հանրությանը հերթական մարտահրավերն է նետվել, բայց այս անգամ` առանձնակի ցինիկությամբ եւ անպատկառությամբ։ Այս անգամ ոչ թե ինչ-որ մեկը դատական հայց է ներկայացրել որեւէ լրագրողի եւ լրատվամիջոցի դեմ` փորձելով սնանկության հասցնել այդ լրատվամիջոցին, այլ պարզապես ձերբակալել են լրագրողի` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին։ Այս անգամ ոչ թե մամուլն են փորձում սնանկացնել, այլ ոստիկանությանն է պարտադրվում ի ցույց դնել իր սնանկությունը` Հայկին ձերբակալելով մի այնպիսի անհիմն ու անհեթեթ մեղադրանքով, որը եթե հանձնարարվեր մանկապարտեզի երեխաներին, ապա նրանք, անկասկած կհրաժարվեին նման անհեթեթ քայլով դառնալ զավեշտի առարկա»։

Ոստիկանության պարզաբանումները Հայկ Գեւորգյանի կալանավորման առնչությամբ

Ըստ հաղորդագրության` Հայկ Գեւորգյանը վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, եւ դեպքի վայրից դիմել է փախուստի: