Շաբաթ, Փետրվար 04, 2012 Ժամանակը Երեւանում 18:57

Տնտեսություն

Դաշնակցական պատգամավորի համոզմամբ, իշխանությունները շարունակում են միջամտել դոլար - դրամ փոխարժեքի ձեւավորմանը

x
Տեքստի չափը - +
«Շարունակել այսպես՝ ներարկումներով դոլարի կուրսը պահել, այսօր հնարավոր չէ», - ասաց նա՝ փաստարկելով. - «Այսօր կառավարությունը փաստորեն սպասում է արտաքին շուկայում իրավիճակի բարելավմանը, մասնավոր տրանսֆերտների ծավալի աճին, որը թույլ կտա ավելացնել երկիր ներարկվող դոլարային զանգվածը: Սակայն, կարծես թե, այդ միտումները միջազգային շուկայում այդքան էլ լավ չեն անդրադառնում մեր տնտեսության վրա: Դեռեւս այդպիսի դրական միտումներ մենք չունենք, եւ դոլարը պիտի շարունակի բարձրանալ մինչեւ մենք իսկապես չփոխենք մեր տնտեսական քաղաքականությունը եւ որոշ չափով զարկ տանք արտահանմանը»:

Իսկ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի կարծիքով, «լողացող» փոխարժեքը «քաղաքականության միակ ձեւը չէ», սակայն եթե երկրի Կառավարությունը եւ Կենտրոնական բանկը որդեգրել են այս ճանապարհը, ապա «պետք է հետեւողական լինեն, քանի որ շեղումը հղի է ծանր հետեւանքներով»:

Ասատրյանի խոսքով, փողի շուկայում առկա ճնշումները ֆինանսական լուրջ հիմքեր չունեն, դրամի արժեզրկման իրական հնարավորություններ չկան: Նրա կարծիքով, պատճառը թերեւս իրականացվող քաղաքականությունն է:

«Ամբողջ հասարակությունը սպասում է, որ դրամը պետք է փլուզվի: Այս սպասումների հիմքը իրականացված միջոցառումներն են, իրականացվող քաղաքականությունն է: Ռեալ հիմքերը՝ դրամի կտրուկ արժեզրկման կամ էական արժեզրկման համար, բացակայում են, որովհետեւ այդ ինտերվենցիաները, որոնց մասին ե'ւ անցած տարի էինք խոսում, ե'ւ այս տարի, հանգեցնում են դրամի զանգվածի կրճատմանը: Այս պարագայում, իհարկե, էական արժեզրկում չպետք է լիներ», - պարզաբանեց Բագրատ Ասատրյանը:

Այլ հրապարակումներ

Մոսկովյան հանրահավաքի արդյունքում բանաձեւ ընդունվեց

Ակցիային տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։

Աուդիո Փետրվարի 4-ի մամուլ

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանի լրագրողական հանրությանը հերթական մարտահրավերն է նետվել, բայց այս անգամ` առանձնակի ցինիկությամբ եւ անպատկառությամբ։ Այս անգամ ոչ թե ինչ-որ մեկը դատական հայց է ներկայացրել որեւէ լրագրողի եւ լրատվամիջոցի դեմ` փորձելով սնանկության հասցնել այդ լրատվամիջոցին, այլ պարզապես ձերբակալել են լրագրողի` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին։ Այս անգամ ոչ թե մամուլն են փորձում սնանկացնել, այլ ոստիկանությանն է պարտադրվում ի ցույց դնել իր սնանկությունը` Հայկին ձերբակալելով մի այնպիսի անհիմն ու անհեթեթ մեղադրանքով, որը եթե հանձնարարվեր մանկապարտեզի երեխաներին, ապա նրանք, անկասկած կհրաժարվեին նման անհեթեթ քայլով դառնալ զավեշտի առարկա»։

Ոստիկանության պարզաբանումները Հայկ Գեւորգյանի կալանավորման առնչությամբ

Ըստ հաղորդագրության` Հայկ Գեւորգյանը վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, եւ դեպքի վայրից դիմել է փախուստի: