Հինգշաբթի, Փետրվար 09, 2012 Ժամանակը Երեւանում 02:52

Միջազգային / Տարածաշրջան

Թուրքիայի կառավարությունը հակաքայլեր է մշակում թիվ 252 օրինագծի առնչությամբ

Թուրքիայի կառավարության անդամները երկուշաբթի օրը կորոշեն` ինչ քայլերի է պետք դիմել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի հաստատմանը հակադարձելու համար:

Բողոքի ցույց Ստամբուլում` ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովի կողմից թիվ 252 օրինագծի հաստատումից հետո, 5-ը մարտի, 2010թ.
x
Բողոքի ցույց Ստամբուլում` ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովի կողմից թիվ 252 օրինագծի հաստատումից հետո, 5-ը մարտի, 2010թ.
Տեքստի չափը - +
Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը մոտ կանգնած Sabah օրաթերթի փոխանցմամբ` թուրքական կառավարությունը արդեն իսկ մշակել է հակաքայլերի մի ծրագիր, որի համաձայն` պաշտոնական Անկարան գործելու է միանգամից չորս ասպարեզներում:

Առաջին փուլում, ըստ թերթի, հակաքայլերը զուտ քաղաքական բնույթի են լինելու: «Չի բացառվում, որ երկրորդ անգամ անընդմեջ հետաձգվի պետնախարար Զաֆեր Չաղլայանի այցը Վաշինգտոն: Կառավարության այսօրվա նիստից հետո նաեւ պարզ կդառնա` վարչապետ Էրդողանը ապրիլին կմեկնի՞ արդյոք Վաշինգտոն` մասնակցելու միջուկային անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային գագաթնաժողովին», - գրում է Sabah-ը:

Ըստ պարբերականի` թուրքական կողմը տնտեսական ասպարեզում եւս որոշակի քայլեր է մշակել. - «Վերանայվելու է տնտեսական բլոկի ամերիկացի եւ թուրք նախարարների երկկողմ բանակցությունների ժամանակացույցը: Չի բացառվում նաեւ, որ թուրքական իշխանությունները ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների այլընտրանք գտնեն այլ պետություններում»:

Թուրք - ամերիկյան գործակցության առավել ակտիվ` ռազմա-քաղաքական ոլորտում առայժմ որեւէ քայլի պաշտոնական Անկարան չի դիմի: Այս ասպարեզում հնարավոր կտրուկ քայլերը, ըստ թուրքական աղբյուրների, ուղղակիորեն կապված են Կոնգրեսում սպասվող զարգացումների հետ: «Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում օրակարգում կարող են հայտնվել ամերիկացիների կողմից Թուրքիայի օդային տարածքից օգտվելու եւ ռազմաբազաների հարցերը», - գրում է Sabah-ը:

Իսկ իրադարձությունների` Թուրքիայի համար առավել անբարենպաստ զարգացումները թուրքական դիվանագիտությանը ստիպելու են ռազմավարական շրջադարձ իրականացնել` է'լ ավելի սերտացնելով կապերը Ռուսաստանի հետ: Բարձրաստիճան թուրք դիվանագետներից մեկը օրերս նշել է, թե անբարենպաստ զարգացումներին ի պատասխան` պաշտոնական Անկարան կենտրոնանալու է Ռուսաստանի հետ էներգետիկ կապերի զարգացման վրա: Բացի այդ, Թուրքիան կհորդորի Ռուսաստանին ուժեղացնել ճնշումը պաշտոնական Երեւանի վրա, գրում է Sabah-ը:

Այլ հրապարակումներ

Աուդիո ՀՀԿ-ի ցուցակում «հայտնի բիզնեսմեններ չեն լինելու»

Վարչապետն այսօր հայտարարեց, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում հայտնի գործարարներ չեն լինելու:

Աուդիո Եգանյանը մարդահամարի տվյալները «ահագնացող» չի համարում

Մարդահամարի նախնական տվյալներով, երկրում առկա բնակչության թիվը վերջին տասը տարիներին նվազել է 130 հազարով:

Աուդիո Օհանյան. ԶՈՒ մարտական կարողությունները բարձրացել են

Նախարարը կրկին վստահեցրեց, որ իրավապահները լուրջ աշխատանք են տանում բանակում մահվան դեպքերը բացահայտելու ուղղությամբ: