Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 17:32

Միջազգային

Իրաքի խորհրդարանական ընտրություններին մասնակցել են նաեւ հայազգի թեկնածուներ

Կիրակի օրը Իրաքում անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցել են նաեւ երկու հայազգի թեկնածուներ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Իրաքի ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանը:

Քվեաթերթիկների հաշվարկը Բաղդադի ընտրատեղամասերից մեկում, 7-ը մարտի, 2010թ.
x
Քվեաթերթիկների հաշվարկը Բաղդադի ընտրատեղամասերից մեկում, 7-ը մարտի, 2010թ.
Տեքստի չափը - +
Ինչպես նշեց Հակոբյանը, նրանցից մեկը առաջադրվել է որպես անկախ թեկնածու, մյուսը ներքին գործերի նախարարի կազմած ցուցակում է ընդգրկված:

Հարցին` արդյոք հայ ընտրողների մասնակցե՞լ են քվեարկությանը, որովհետեւ ծայրահեղ խմբավորումները սպառնում էին խոչընդոտել ընտրություններին, ընտրություններից առաջ եւ քվեարկության օրն էլ հարձակումներ են եղել, մարդիկ են սպանվել, վիրավորվել, Պարույր Հակոբյանը պատասխանեց. - «Հայկական շրջաններում, ուր հայություն է ապրում, նման դեպքեր չեն պատահել` մինչեւ հիմա գոնե»:

Նա դժվարացավ հայտնել ներկայումս Իրաքում բնակվող հայերի ստույգ թիվը` նշելով. - «Այս վերջին մի քանի տարիների ընթացքում շատ խանգարումներ տեղի ունեցան, բավական թվով արդեն արտագաղթեցին, մի մասը հյուսիսային շրջան են գաղթել, իրական պատկերը մենք չենք կարողանում հասկանալ, խառնաշփոթ է: Սակայն պետք է ասել, որ 10 հազարից ավելի դեռ հայություն կա Իրաքում»:

Գնահատելով ընտրությունների ընթացքը` Պարույր Հակոբյանը ասաց. - «Պետք է ընդունենք, որ կամաց-կամաց դեպի լավն է ընթանում, այսինքն` առաջին ընտրությունից մինչեւ այս ընտրությունը բավական բան փոխվեց երկրի ներսում, եւ եթե դա շարունակվի, եթե նույնիսկ այս ընտրությունն էլ, ասենք, շատ լավ ձեւով բավարարություն չտա ժողովրդին, սակայն նորից մի բան պիտի փոխի: Այդ հույսը կա, եւ, վստահաբար, մի քանի տարուց Իրաքը իրեն կվերագտնի»:

Կիրակի օրը Իրաքի 19 միլիոն ընտրողները ընտրել են խորհրդարանի 325 պատգամավորի: Ընտրություններին մասնակցել են թեկնածուներ 165 քաղաքական կազմակերպություններից

Ընտրությունների օրը Բաղդադում արձանագրվել է 20 պայթյուն, ավելի քան 40 մարդ զոհվել է ծայրահեղականների գործողությունների հետեւանքով:

Այլ հրապարակումներ

IFC-ն կաջակցի ներդրումային միջավայրի բարեփոխումներին

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ IFC-ի տրամադրած գումարն օգտագործվելու է տեխնիկական աջակցության նպատակով:

Ուրիշի փոխարեն քվեարկողների հարցը` ԱԺ քննարկման առարկա

Քննարկումներից հետո որոշ պատգամավորներ շարունակեցին քվեարկել իրենց գործընկերների փոխարեն:

Եվրախորհրդարանի նախագահը Թուրքիային կոչ է անում ընդունել անցյալը

Շուլցը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին անդրադարձել է Բաղըշի հետ ասուլիսին։