Շաբաթ, Փետրվար 04, 2012 Ժամանակը Երեւանում 19:08

Միջազգային / Տարածաշրջան

«Այս քվեարկությունը վերջապես Կոնգրեսի լիագումար նիստում ցեղասպանության մասին խոսելու առիթ է ընձեռում»

«Այս քվեարկությունը վերջապես Կոնգրեսի լիագումար նիստում ցեղասպանության մասին խոսելու առիթ է ընձեռում` առիթ, որը կոնգրեսականները չունեցան 2007-ին, 2005-ին եւ 2000-ին», - հայտարարեց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովում հինգշաբթի օրը կայացած քվեարկությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի հարցով:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի
x
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի
Տեքստի չափը - +
Հարցին` արդյոք հայ լոբբիստները ենթադրե՞լ են, որ քննարկումն ու քվեարկությունը կանցնեն այդչափ լարված պայքարում եւ քվեների աննշան տարբերությամբ, Չուլջյանն արձագանքեց, թե հստակ էր, որ բանաձեւին ընթացք չտալու նպատակով հանձնաժողովի նախագահի վրա Բարաք Օբամայի վարչակազմի վերջին վայրկյաններին գործադրած ճնշումները, ինչպես նաեւ թուրքական կառավարության սպառնալիքները, թուրք պատգամավորների այցերը որոշակի ազդեցություն են գործել։

«Բայց ի վերջո կոնգրեսականները ասացին «ո'չ» Թուրքիայի կառավարության պնդումներին եւ որոշեցին ցեղասպանությունը մերժելու թուրքերի դիրքորոշման պատանդը չմնալ», - ընդգծեց Հայ դատի գրասենյակի խոսնակը։

Էլիզաբեթ Չուլջյանի փոխանցմամբ, հաջորդ քայլն է` ապահովել, որ բանաձեւն ընդունվի Կոնգրեսի լիագումար նիստում։

Այլ հրապարակումներ

Մոսկովյան հանրահավաքի արդյունքում բանաձեւ ընդունվեց

Ակցիային տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։

Աուդիո Փետրվարի 4-ի մամուլ

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանի լրագրողական հանրությանը հերթական մարտահրավերն է նետվել, բայց այս անգամ` առանձնակի ցինիկությամբ եւ անպատկառությամբ։ Այս անգամ ոչ թե ինչ-որ մեկը դատական հայց է ներկայացրել որեւէ լրագրողի եւ լրատվամիջոցի դեմ` փորձելով սնանկության հասցնել այդ լրատվամիջոցին, այլ պարզապես ձերբակալել են լրագրողի` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին։ Այս անգամ ոչ թե մամուլն են փորձում սնանկացնել, այլ ոստիկանությանն է պարտադրվում ի ցույց դնել իր սնանկությունը` Հայկին ձերբակալելով մի այնպիսի անհիմն ու անհեթեթ մեղադրանքով, որը եթե հանձնարարվեր մանկապարտեզի երեխաներին, ապա նրանք, անկասկած կհրաժարվեին նման անհեթեթ քայլով դառնալ զավեշտի առարկա»։

Ոստիկանության պարզաբանումները Հայկ Գեւորգյանի կալանավորման առնչությամբ

Ըստ հաղորդագրության` Հայկ Գեւորգյանը վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, եւ դեպքի վայրից դիմել է փախուստի: