Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 17:33

Միջազգային / Տարածաշրջան

Կոնգրեսի հանձնաժողովի նախագահը իր գործընկերներին կոչ է անում կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը, որում քննարկվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագիծը, մեկնարկեց հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի ելույթով։

x
Տեքստի չափը - +
Բացման խոսքում Բերմանը, մասնավորապես, նշեց, որ հանձնաժողովի նիստին ներկա են ոչ միայն Հայաստանից եւ Թուրքիայից ժամանած խորհրդարանականներ, այլեւ Հայոց ցեղասպանությունը վերապրած 3 ամերիկահայեր։

«Ցավալի է, որ Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը, փաստորեն, վտարվեց իր հայրենի երկրից՝ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար», - ընդգծեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ - «Տեղի ունեցածի մասին կան բազմաթիվ ապացույցներ պետդեպարտամենտի արխիվներում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում։ Առավել կարեւոր են Առաջին համաշխարհայինի ընթացքում Թուրքիայի դաշնակից հանդիսացած Գերմանիայի եւ Ավստրո-Հունգարիայի արխիվներում տեղ գտած փաստերը։ Հայոց ցեղասպանության մերժումը աշխարհի այլ կետերում նոր ցեղասպանությունների իրականացման համար ազատ դաշտ է ստեղծում», - հայտարարեց Բերմանը։

Ամերիկացի կոնգրեսականը նաեւ նշեց, որ ցանկացած ազգ պետք է կարողանա դեմ առ դեմ կանգնել իր պատմությանը՝ որպես օրինակ բերելով Գերմանիայի վերաբերմունքը Հոլոքոստին կամ Հարավային Աֆրիկայի պատմությունը ապարթեիդից հետո։
Ելույթի վերջում Բերմանը կոչ արեց իր գործընկերներին կողմ քվեարկել թիվ 252 բանաձեւին։

Այլ հրապարակումներ

IFC-ն կաջակցի ներդրումային միջավայրի բարեփոխումներին

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ IFC-ի տրամադրած գումարն օգտագործվելու է տեխնիկական աջակցության նպատակով:

Ուրիշի փոխարեն քվեարկողների հարցը` ԱԺ քննարկման առարկա

Քննարկումներից հետո որոշ պատգամավորներ շարունակեցին քվեարկել իրենց գործընկերների փոխարեն:

Եվրախորհրդարանի նախագահը Թուրքիային կոչ է անում ընդունել անցյալը

Շուլցը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին անդրադարձել է Բաղըշի հետ ասուլիսին։

Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն