Շաբաթ, Փետրվար 04, 2012 Ժամանակը Երեւանում 19:09

Միջազգային / Տարածաշրջան

Վերին Լարսի անցակետը վերաբացվեց

Երկուշաբթի վաղ առավոտյան վերաբացվել է Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանային Վերին Լարսի անցակետը, որը փակ էր 2006-ի հուլիսից: Այդ մասին հաղորդում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը:

Վերին Լարսի անցակետը
x
Վերին Լարսի անցակետը
Տեքստի չափը - +
«Դարյալի անցակետը, որը փակ էր մի քանի տարի, այսօր պաշտոնապես բացվել է», - լրագրողներին ասել է տեղի ոստիկանության պետ Գեորգի Գեգեչկորին:

Աղբյուրը նշում է, որ թեեւ անցակետը երկու կողմից էլ բացվել է, Վրաստանի ժամանակով կեսօրվա դրությամբ դեռ որեւէ մեքենա սահմանը չէր հատել, քանի որ երկու երկրների քաղաքացիներից էլ մյուս երկիր այցելելու համար վիզա է պահանջվում:

Վերլուծաբանների կարծիքով` 2008 թվականի ռուս - վրացական օգոստոսյան պատերազմից հետո Վերին Լարսի անցակետի բացման քայլը ավելի շուտ տնտեսական նշանակություն ունի, քան քաղաքական։ Անցակետի վերաբացումը հատկապես շահեկան է Ռուսաստանի դաշնակից Հայաստանի համար, քանի որ մինչեւ փակվելը այն օգտագործվում էր նաեւ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման համար: Անցակետի փակումից ի վեր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումները իրականացվում են Փոթի - Նովոռոսիյսկ ճանապարհով:

Ռուսաստանը փակել էր անցակետը 2006 թվականին, երբ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունները սրվեցին։

Այլ հրապարակումներ

Մոսկովյան հանրահավաքի արդյունքում բանաձեւ ընդունվեց

Ակցիային տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։

Աուդիո Փետրվարի 4-ի մամուլ

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանի լրագրողական հանրությանը հերթական մարտահրավերն է նետվել, բայց այս անգամ` առանձնակի ցինիկությամբ եւ անպատկառությամբ։ Այս անգամ ոչ թե ինչ-որ մեկը դատական հայց է ներկայացրել որեւէ լրագրողի եւ լրատվամիջոցի դեմ` փորձելով սնանկության հասցնել այդ լրատվամիջոցին, այլ պարզապես ձերբակալել են լրագրողի` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին։ Այս անգամ ոչ թե մամուլն են փորձում սնանկացնել, այլ ոստիկանությանն է պարտադրվում ի ցույց դնել իր սնանկությունը` Հայկին ձերբակալելով մի այնպիսի անհիմն ու անհեթեթ մեղադրանքով, որը եթե հանձնարարվեր մանկապարտեզի երեխաներին, ապա նրանք, անկասկած կհրաժարվեին նման անհեթեթ քայլով դառնալ զավեշտի առարկա»։

Ոստիկանության պարզաբանումները Հայկ Գեւորգյանի կալանավորման առնչությամբ

Ըստ հաղորդագրության` Հայկ Գեւորգյանը վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, եւ դեպքի վայրից դիմել է փախուստի: