Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 18:12

Քաղաքական

Սարիբեկ Սուքիասյանը իշխանություններին կոչ է անում «բանդան վերացնել»

«Սիլ» կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին վերացնել «բանդան»:

«Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը:
x
«Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը:

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Սարիբեկ Սուքիասյանը իշխանություններին կոչ է անում «բանդան վերացնել»

Տեքստի չափը - +
«Կուզեի խոսքս ուղղել այս երկրի առաջին դեմքերին. եթե ուզում եք այս երկրում մարդ մնա, աշխատի, գործարարությամբ զբաղվի եւ հարկ վճարի, ուրեմն պետք է բանդան վերացնեք», - ասված է Սարիբեկ Սուքիասյանի հայտարարությունում։ - «Ես, Գոռ Դավթյանը եւ Արտաշես Ստեփանյանը այդ բանդայի զոհն ենք։ Եթե չպարզեք ճշմարտությունը, չվերացնեք այդ բանդան, ուրեմն մեր երկիրը կգնա կործանման: Ես կարծում եմ ձեր պարտքն է պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու կեղծիքից եւ բանսարկությունից»։

Նա չի մասնավորեցնում, թե ում նկատի ունի «բանդա» ասելով:

Սարիբեկ Սուքիասյանը, հիշեցնենք, օրերս «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշես Ստեփանյանի հետ բերման էր ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, ապա երեք օր անց ազատ արձակվել: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «սպանության սպառնալիքի» եւ «ապօրինի զենք կրելու» կասկածանքով:

Գոռ Դավթյանը, որին Սարիբեկ Սուքիասյանը եւս զոհ է համարում, «Աուդիտ» ՍՊԸ-ի տնօրենն է, եւ հենց նրան սպանությամբ սպառնալու մեջ է կասկածվում Սարիբեկ Սուքիասյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սուքիասյանը չցանկացավ առայժմ մանրամասնել, թե ինչու է Գոռ Դավթյանին եւս զոհ համարում, կամ ինչ նկատի ունի բանդա ասելով, սակայն նշեց, թե ինչ պատճառով է իր հայտարարությունն ուղղում Հայաստանի իշխանություններին։

«Ես, քանի որ դիմում եմ առաջին դեմքերին, նշանակում է ակնկալում եմ, որ իրենք ինֆորմացված չեն, կամ իրենց խաբել են», - ասաց նա:

Սարիբեկ Սուքիասյանի համոզմամբ, իրենց ընտանիքի դեմ ուժային կառույցների ձեռնարկած քայլերը պայմանավորված են Սուքիասյանների ընդդիմադիր քաղաքական կողմնորոշմամբ:

«Եղբորս՝ Խաչատուր Սուքիասյանի դիրքորոշման հետ է կապված: Այսինքն, ինքը պաշտպանել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը նախագահական ընտրությունների ժամանակ եւ դրա համար մենք այսօր ականատես ենք լինում այս ամբողջ ապօրինություններին եւ անօրինականությանը», - ասաց Սարիբեկ Սուքիասյանը։

Այլ հրապարակումներ

IFC-ն կաջակցի ներդրումային միջավայրի բարեփոխումներին

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ IFC-ի տրամադրած գումարն օգտագործվելու է տեխնիկական աջակցության նպատակով:

Ուրիշի փոխարեն քվեարկողների հարցը` ԱԺ քննարկման առարկա

Քննարկումներից հետո որոշ պատգամավորներ շարունակեցին քվեարկել իրենց գործընկերների փոխարեն:

Եվրախորհրդարանի նախագահը Թուրքիային կոչ է անում ընդունել անցյալը

Շուլցը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին անդրադարձել է Բաղըշի հետ ասուլիսին։