Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 18:07

Միջազգային / Տարածաշրջան

Ահմեդ Դավութօղլուի գնահատամբ, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները վերադարձել են «նախկին մակարդակին»

«Թուրք-հայկական արձանագրությունների հարցում Երեւանը բարի կամք չի ցուցաբերում», -երեքշաբթի ադրբեջանական Trend News գործակաությանն ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Շվեյցարիա -- Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրում են հարաբերությունների կարգավորման արձանագրությունները, 10-ը հոկտեմբերի, 2009թ.
x
Շվեյցարիա -- Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրում են հարաբերությունների կարգավորման արձանագրությունները, 10-ը հոկտեմբերի, 2009թ.
Տեքստի չափը - +
«Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը կառուցողական քայլ չէր, եւ կատարված փոփոխություններից հետո երկու երկրների միջեւ հարաբերությունները վերադարձել են նախկին մակարդակին», - ասել է Դավութօղլուն։

Հայաստանի Սահմանադրական դատարանը հունվարի 12-ի որոշմամբ Սահմանադրությանը չհակասող է ճանաչեց ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ փաստաթղթերի մեկնաբանությունը չի կարող հակասել Հայաստանի Անկախության հռչակագրին, որում ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Բացի այդ, Սահմանադրական դատարանը շեշտել է, որ արձանագրությունները չեն առնչվում որեւէ երրորդ կողմի` հակառակ հայ - թուրքական հաշտեցման գործընթացը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ կապելու Թուրքիայի փորձերի:

Դավութօղլուի խոսքով, եթե Հայաստանը չհրաժարվի իր զբաղեցրած ապակառուցողական դիրքորոշումից, հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելը անհնարին կդառնա։

Անդրադառնալով ԱՄՆ-ի Կոնգրեսում մարտի 4-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկման ծրագրերին, Թուրքիայի արտգործնախարարը ասել է, որ այս հարցը բարձրացնելով՝ հայկական կողմը ձգտում է խոչընդոտել հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Այլ հրապարակումներ

IFC-ն կաջակցի ներդրումային միջավայրի բարեփոխումներին

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ IFC-ի տրամադրած գումարն օգտագործվելու է տեխնիկական աջակցության նպատակով:

Ուրիշի փոխարեն քվեարկողների հարցը` ԱԺ քննարկման առարկա

Քննարկումներից հետո որոշ պատգամավորներ շարունակեցին քվեարկել իրենց գործընկերների փոխարեն:

Եվրախորհրդարանի նախագահը Թուրքիային կոչ է անում ընդունել անցյալը

Շուլցը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին անդրադարձել է Բաղըշի հետ ասուլիսին։

Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն