Շաբաթ, Փետրվար 04, 2012 Ժամանակը Երեւանում 17:53

Մշակույթ

Հայաստանցի «Էլվիսը»

Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, 26-ամյա Նարեկ Մարգարյանը արդեն մի քանի տարի «ռոքնռոլի արքա» Էլվիս Փրեսլիի կերպարով ու նրա երգացանկով համերգներ է տալիս Հայաստանում ու Հայաստանից դուրս:

Հայաստանցի «Էլվիսը»՝ Նարեկ Մարգարյանը

Մուլտիմեդիա

Աուդիո
Տեքստի չափը - +
Նարեկը կատարում է Էլվիս Փրեսլիի շուրջ 700 երգերից ավելի քան 100-ը:

Մեծ երգչի ձայնասկավառակները, համերգների պաստառները, նրան նվիրված գրքերը Նարեկ Մարգարյանը սկսել է հավաքել 1998 թվականից: Հավաքածուն ամբողջությամբ զբաղեցրել է նրա բնակարանի սենյակներից մեկը:

«Հիմնականում ես հավաքում եմ սկավառակները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա: - «Էլվիսը առաջին հերթին մշակութային երեւույթ է, որի ազդեցությունը մինչեւ օրս նույնիսկ մոտ չէ ավարտվելուն»:

Նարեկը նաեւ հոդվածներ է գրել Էլվիս Փրեսլիի մասին, որոնք տպագրվել են արտասահմանում:

2010 թվականին Նարեկ Մարգարյանը ծրագրում է թողարկել իր առաջին ձայնասկավառակը եւ սկսել աշխատանքը Էլվիս Փրեսլիի նվիրված գրքի վրա: Նա ստեղծել եւ վարում է elvis.am ինտերնետային կայքը:


Էլվիս Փրեսլիի ծննդյան օրը՝ հունվարի 8-ը, Հայաստանում, Նարեկի խոսքով՝ «աննկատ է անցնում». - «Այս օրերին դեռ հետամանորյա տրամադրություններ են տիրում: Այդ պատճառով էլ միջոցառումները տեղափոխվում են փետրվար»:

Փետրվարին երեւանյան ակումբներից մեկում Նարեկը կներկայացնի էլվիսի բլյուզային կատարումները:

Այլ հրապարակումներ

Աուդիո Փետրվարի 4-ի մամուլ

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանի լրագրողական հանրությանը հերթական մարտահրավերն է նետվել, բայց այս անգամ` առանձնակի ցինիկությամբ եւ անպատկառությամբ։ Այս անգամ ոչ թե ինչ-որ մեկը դատական հայց է ներկայացրել որեւէ լրագրողի եւ լրատվամիջոցի դեմ` փորձելով սնանկության հասցնել այդ լրատվամիջոցին, այլ պարզապես ձերբակալել են լրագրողի` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին։ Այս անգամ ոչ թե մամուլն են փորձում սնանկացնել, այլ ոստիկանությանն է պարտադրվում ի ցույց դնել իր սնանկությունը` Հայկին ձերբակալելով մի այնպիսի անհիմն ու անհեթեթ մեղադրանքով, որը եթե հանձնարարվեր մանկապարտեզի երեխաներին, ապա նրանք, անկասկած կհրաժարվեին նման անհեթեթ քայլով դառնալ զավեշտի առարկա»։

Ոստիկանության պարզաբանումները Հայկ Գեւորգյանի կալանավորման առնչությամբ

Ըստ հաղորդագրության` Հայկ Գեւորգյանը վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, եւ դեպքի վայրից դիմել է փախուստի:

Աուդիո Թուրքիայում ապրող հայ ներգաղթյալների մոտ խուճապ կա

«Օտարերկրացիների` Թուրքիայում կեցության եւ ճամփորդության մասին» օրենքում կատարված փոփոխությունն արդեն երեք օր է ուժի մեջ է: