Մատչելիության հղումներ

Թիվ 10-ում առաջադրված դերասան Վլադիմիր Կոստանյանը ինքնաբացարկ է հայտնում


Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին անցկացվելիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում առաջադրված դերասան Վլադիմիր Կոստանյանը ինքնաբացարկ է հայտնել:

«Ինքնաբացարկ եմ հայտարարում եւ չեմ պատրաստվում խառնվել ընդդիմության թեկնածու [«Հայկական ժամանակ» թերթի խմբագիր] Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության թեկնածու [քաղաքագետ, նախկին պատգամավոր] Հմայակ Հովհաննիսյանի մրցակցությանը», - ասված է Կոստանյանի տարածած հայտարարությունում:

«Մշտապես նշել եմ, որ 10-րդ ընտրատարածքում ժողովրդի կողմից պահանջված քաղաքական որոշ գործիչների առաջադրվելու պարագայում, պատրաստ եմ մրցակցությունից դուրս գալ եւ չհակադրվել ժողովրդի տվյալ հատվածի դիրքորոշումներին», - հիշեցնում է դերասանը եւ հայտնում, որ պատրաստվում է վերականգնվել Հայաստանի առաջադիմական կուսակցության շարքերում եւ հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան մտնել թիմով՝ կուսակցական ընկերների հետ միասին:

Թիվ 10 ընտրատարածքում իրենց թեկնածություններն են առաջադրել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, «Ազգային միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG