Շաբաթ, Փետրվար 04, 2012 Ժամանակը Երեւանում 19:17

Քաղաքական

Սերժ Սարգսյանն ավարտեց փարիզյան հանդիպումները

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը ավարտեց փարիզյան հանդիպումները Եվրոպայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հանրային քննարկումների համատեքստում նախաձեռնած համահայկական ուղեւորության երկրորդ կանգառը Նյու Յորքն է, ուր ուրբաթ ուշ երեկոյան Փարիզից մեկնել է Հայաստանի նախագահը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպում է Եվրոպայում հայ համայնքների ներկայացուցիչների հետ: 2-ը հոկտեմբերի, 2009 թ.
x
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպում է Եվրոպայում հայ համայնքների ներկայացուցիչների հետ: 2-ը հոկտեմբերի, 2009 թ.
Տեքստի չափը - +
Ուրբաթ օրը ավելի վաղ Փարիզի Կանադայի հրապարակում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ, ուր նախագահը եկել էր ծաղկեպսակ դնելու, հավաքված բազմությունը՝ մի քանի հարյուր հոգի, նախագահ Սերժ Սարգսյանին ու նրան ուղեկցողներին դիմավորեց «Ոչ» կարգախոսներով:

Ոստիկանությունը դիմեց կոշտ միջոցների եւ բավական հեռու մղեց բազմությանը: Նախագահը, ի վերջո, ծրագրվածից գրեթե մեկուկես ուշացումով մոտեցավ հուշարձանին:

Նույն օրը ֆրանսիական հեղինակավոր թերթերում տեղ էր գտել մեծադիր հայտարարություն՝ «Ոչ» կարգախոսի արձանագրություններով, որ արձագանք էր սփյուռքում սկսված միջազգային այն հանրագրությանը, որը նախաձեռնել է եվրոհայկական դաշնակցությունը եւ որի տակ արդեն ստորագրել են 1900 հոգի:

Այնուհետեւ նախագահ Սերժ Սարգյանը հանդիպեց Եվրոպայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Ամբողջ Եվրոպայից հավաքված մոտ 50 մասնակիցներին Սերժ Սարգսյանը հորդորել է հավատ ընծայել իր քաղաքականությանը:

«Հայ ժողովրդի շահերը վտանգված չեն», - ասել է Սերժ Սարգսյանը՝ կետ առ կետ պատասխանելով բոլոր վիճահարույց հարցերին:

Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ ասելով, թե հակառակ այն կարծիքին, որ արտահայտվել է սփյուռքի մամուլում, արձանագրությունները չեն հիշատակում Լեռնային Ղարաբաղը, որի շուրջ տարվող բանակցությունները ամբողջապես անկախ են հայ-թուրքական նորմալացման գործընթացից:

Ինչ վերաբերում է Ցեղասպանությանը, ապա պատմական ենթահանձնաժողովը ոչ թե զբաղվելու է Ցեղասպանության պատմական իրողությունը փաստելու հարցով, այլ՝ երկու պետությունների վրա Ցեղասպանության ունեցած հետեւանքներով, եւ փորձելու է լուծումներ գտնել փոխադարձ վստահության եւ արդարության հաստատման համար:

Ինչ վերաբերում է թուրքական սահմանների ճանաչմանը Հայաստանի կողմից, ապա Երեւանը արդեն միջազգային իրավասություններին Հայաստանի անդամակցության առթիվ եւ իր ստորագրած այլ համաձայնագրերում ընդունել է այդ սահմանները, եւ քանի որ այդ սահմանները Ցեղասպանության հետեւանք են, ապա հնարավոր որեւէ փոփոխություն այդ հարցում կարող է ծնվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, մի գործընթաց, որին Հայաստանը, ըստ նախագահ Սարգսյանի, լծվելու է ուղղակիորեն հատկապես այն մեխանիզմների շնորհիվ, որ նախատեսված են արձանագրություններում:

Նույն հանդիպման ընթացում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը իր վրդովմունքն է հայտնել Կոմիտասի արձանի մոտ տեղի ունեցած ցույցի կապակցությամբ, որը կազմակերպել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, եւ որի ժամանակ, ինչպես մեջբերեց Արկադի Ղուկասյանը, ցուցարարները թույլ էին տվել իրենց «դավաճան» անվանել մեկին, ով կռվել է Ղարաբաղի անկախության համար եւ եղել Ղարաբաղի, ապա եւ՝ Հայաստանի պաշտպանության նախարար:

Հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը կարճատեւ հանդիպում ունեցավ լրագրողների հետ:

Այլ հրապարակումներ

Մոսկովյան հանրահավաքի արդյունքում բանաձեւ ընդունվեց

Ակցիային տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։

Աուդիո Փետրվարի 4-ի մամուլ

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանի լրագրողական հանրությանը հերթական մարտահրավերն է նետվել, բայց այս անգամ` առանձնակի ցինիկությամբ եւ անպատկառությամբ։ Այս անգամ ոչ թե ինչ-որ մեկը դատական հայց է ներկայացրել որեւէ լրագրողի եւ լրատվամիջոցի դեմ` փորձելով սնանկության հասցնել այդ լրատվամիջոցին, այլ պարզապես ձերբակալել են լրագրողի` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին։ Այս անգամ ոչ թե մամուլն են փորձում սնանկացնել, այլ ոստիկանությանն է պարտադրվում ի ցույց դնել իր սնանկությունը` Հայկին ձերբակալելով մի այնպիսի անհիմն ու անհեթեթ մեղադրանքով, որը եթե հանձնարարվեր մանկապարտեզի երեխաներին, ապա նրանք, անկասկած կհրաժարվեին նման անհեթեթ քայլով դառնալ զավեշտի առարկա»։

Ոստիկանության պարզաբանումները Հայկ Գեւորգյանի կալանավորման առնչությամբ

Ըստ հաղորդագրության` Հայկ Գեւորգյանը վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, եւ դեպքի վայրից դիմել է փախուստի: