Մատչելիության հղումներ

Աշոտ Ղահրամանյանը Ռահիմ Քորբանիի հետ հանդիպմանը միջուկային վառելիքի հարց չի բարձրացրել


Աշոտ Ղահրամանյան (ձախից) եւ Ռահիմ Քորբանի, Ուրմիա, 25 հուլիսի, 2009
Աշոտ Ղահրամանյան (ձախից) եւ Ռահիմ Քորբանի, Ուրմիա, 25 հուլիսի, 2009

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հերքում է, թե Իրան կատարած իր այցելության ընթացքում` հուլիսի 25-ին այդ երկրի Արեւմտյան Ատրպատականի նահանգապետ Ռահիմ Քորբանիի հետ բանակցությունների ժամանակ ինքը քննարկել է Հայկական ատոմակայանին իրանական արտադրության միջուկային վառելիք մատակարարելու հարցը:

Երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Արմավիրի մարզպետն ասաց, թե երկկողմ տնտեսական կապերին վերաբերող քննարկումների ժամանակ, երբ ինքը Քորբանիին ներկայացրել է Արմավիրի մարզի տնտեսական կարողությունները, ասել է նաեւ, որ մարզի տարածքում է գտնվում Հայկական ատոմակայանը` ՀԱԷԿ-ը, եւ ավելացրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակ ունի կառուցել նոր ատոմակայան:

Ըստ Աշոտ Ղահրամանյանի, ի պատասխան իր այդ խոսքերի` Արեւմտյան Ատրպատականի նահանգապետը հայտարարել է, թե Իրանը պատրաստ է Հայաստանին մատակարարել միջուկային վառելիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG