Լսել

 

Rambler's Top100

Ազատ խոսք

Ծեծի է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբանը

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

07.05.2009

Չորեքշաբթի կեսգիշերին մոտ ծեծի է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանը:

«Աշխատանքը ավարտելուց հետո ես վերադառնում էի տուն, ինչպես ամեն օր», - «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը պատմեց Մնացականյանը: - «Մեքենան կանգնեցրել եմ գարաժ, որը մեր շենքից մի փոքր ներքեւ է գտնվում, ոտքով քայլել եմ դեպի տուն: Շենքի անկյունը պտտվելիս մուտքի մոտ ես նկատեցի այդ երկու երիտասարդին, որոնց երբեւէ չէի տեսել… Իրենք մուտքի մոտ դեմ-դիմաց կանգնած զրուցում էին: Շշուկով էին զրույցում: Ինչ-որ կասկածանք առաջացավ իմ մոտ: Ինչ-որ կանխազգացումով փորձեցի զանգահարել տղայիս»:

Հենց այդ պահին էլ, նրա խոսքով, անծանոթները հարձակվել էին իր վրա. - «Որեւէ բառ առանց ասելու… Մեկը դեմից, մեկը կողքից սկսեցին խփել: Գլխարկներով, ատլետիկ տղաներ էին, դեմքերը բաց էին… Կարճ տեւեց, որովհետեւ ես սկսեցի բղավել, հարեւաններին օգնության կանչել: Հարեւանները արագ դուրս եկան: Լույսը վառեց հարեւանը: Ինձ թվում է, այդ լույսը իրենց շատ անհանգստացրեց: Արագ փախան»:

Նվեր Մնացականյանը «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին ցույց է տալիս ստացած վնասվածքներից մեկը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:
Նվեր Մնացականյանը դժվարացավ որեւէ բացատրություն տալ կատարվածին. - «Չեմ կարող ասել: Մեր գործունեության մեջ ամեն ինչի հետ կարելի է կապել: Ես որեւէ բիզնեսի կամ որեւ որեւէ այլ գործունեության հետ կապ չունեմ: Չեմ էլ ունեցել»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ դա կապված լինի իր հեղինակած հեռուստահաղորդումներից մեկի հետ, Մնացականյանը արձագանքեց. - «Ես այդպիսի հետեւություններ անել չեմ կարող: Ես այդպիսի թողարկումներ տարին մի 15-20 հատ անցկացնում եմ…»:

Նվեր Մնացականյանը հիշեց, որ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ հեռախոսով սպառնալիքներ էր ստացել անհայտ անձանցից. - «Զանգեր: Պարզ ահաբեկումներ: Եկան [ծառայությունները] դիմում վերցրեցին «Շանթ»-ից, որ այդպիսի բան է եղել: Զանգը ֆիքսված էր իմ հեռախոսի վրա, զանգի հետքերով գնացին, [բայց] դրանից հետո ոչ մի տեղեկություն չունեմ»:

Հեռուստալրագրողը վնասվածքներ է ստացել գլխին, ձեռքին եւ ոտքին: Երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է տուն:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներիով:

Կատարվածի կապակցությամբ տարածած հայտարարությամբ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը իրավապահներից պահանջում է «անհապաղ բացահայտել եւ օրենքի ողջ խստությամբ պատժել հանցագործներին»:

««Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանի եւ Armenia Today լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ իրականացված բռնարարքները։ Ազատ խոսքի եւ այլընտրանքային հայացքներ ունեցող քաղաքացիների դեմ ցայսօր անարգել շարունակվող ոտնձգությունները, դրանք պարտակելու ակնհայտ վարքագիծը վկայում են, որ իշխանությունների կողմից լռելյայն խրախուսվում են երկրում արմատավորված անպատժելիության մթնոլորտը եւ իրավական կամայականությունները զանգվածային տեղեկատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ»։

Դատապարտող հայատարարությամբ են հանդես եկել նաեւ մեկ տասնյակից ավելի հայաստանյան հասարակական կազմակերպություններ:

«Հայաստանում լրագրողներին ահաբեկելն ու ծեծելն արդեն hասարակական աղետի են վերածվում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հարձակումն է իրականացվում լրատվամիջոցի ներկայացուցչի վրա։ Դատապարտելով այս հանցագործությունը՝ մենք, միաժամանակ, չէինք ցանկանա, որ սա դառնար մեղավորներին բացահայտելու եւ պատժելու հերթական կոչ։ Միայն կոչերով բռնությունների ալիքին վերջ չի տրվելու. անհրաժեշտ են արմատական եւ արդյունավետ քայլեր։ Իսկ այդ քայլերը պիտի անեն, առաջին հերթին, իշխանությունները, իրավապահ մարմինները, որոնց անգործությունը, բոլոր նախորդ դեպքերը բացահայտելու անկարողությունն ավելի ու ավելի լկտի եւ սանձարձակ են դարձնում ազատ խոսքն իբրեւ նշանակետ ընտրած հանցագործներին», - ասված է հայտարարությունում, որը, ի թիվս այլոց, ստորագրել են Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն,«Ինտրենյուս»-ը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն։
 
Ֆորումը փակված է:
     
Comments
by: Hayuhi ում կողմից: Erevan
09.05.2009 23:51
Im amenasireli lragrox@,2or antramadir ei, lacelu astichan.Aroxchutyun Dzes sireli NVER.Anhamber spasum enq Dzer eter durs galun.

by: barekamm
08.05.2009 01:27
Pastoren nerqin gortseri@ moratsel en irents iskakan goyutyan npatak@ ev dartsel en unevorneri u ishkhanavorneri zenq@ @nddem sepakan jokhovrdi, ays anbaroyakanutyun@ verch piti unena te voch,te aysorvannerin tvum e te irenq haverj en,mi jamanak el srants nakhordnerin er aydpes tvum...

by: greg ում կողմից: ertevan
07.05.2009 20:35
Նա,Նվերը, ի վերջո պետք է հասկանա մի պարզ իրողություն`չշեղվել պարտադրված հարցաշաից,հակառակ դեպքում`դու ստրուկ ես:

by: Գարիկ ում կողմից: Տնտեսագետ
07.05.2009 17:40
Հայաստանյան լարագրողները թեթև են ազատվում...Ռուսաստանում այդպիսիներին սպանում են:Այնտեղի զոհերը իրենց հոդվածներով "խալխլում են " կայսրության հիմքերը ,իսկ մեզ մոտ այլախոհների ,շիտակ մեկնաբանների և ազգայնականների դեմ էուղղված բռնությունները կրում են զուտ նեղ անձնական և անձնավոևված բնույթ:

by: Հայ ում կողմից: Երևան
07.05.2009 16:47
Ուրիշ ինչ կարելի էր սպասել էս անօրեն երկրում: Իսկ ոմանք դեռ խոստանում են կարգուկանոն հաստատել կամ օրինաց երկիր կառուցել; Երևի կկառուցենք մի 1000 տարի հետո: Բա ուշ չի լինի?:

by: Pogos
07.05.2009 16:05
Chem haskanum inchi cececin,voch mi arandznapes sur harcer chen hnchum,hjurer@ arandznapes chen @nkchvum,guce PR-e,kam ushadrutun en uzum shexel en iskakan @ndimadir cecvoxneric chgitem..........

by: Vercihan ում կողմից: İstanbul
07.05.2009 15:44
I can't understand why "somebodies" make an attacks generally to the journalist in Amrenia! It's return to habit... This is a big shame... İf "somebody" wants to democracy they should give value their journalist! Get well soon all of them and I hope is the last one!!!! I share all of your pain...

by: Lilit ում կողմից: Erevan
07.05.2009 15:32
Nverin shat sirum em u cavum katarvaci hamar,bayc past e,vor na verjin mek tarum gone voreve syr qaxaqakan haxordum chi unecel,hjurery exel en mshakujti gorcichner kam,kam ishxanakan andzinq,chapic zgushavor e naev Shanti etery`lratvutyunnel sahmanapak u miakoxmani.Yst is sa hanrapetakani katarac gorcn e Uxxvac Gagik Carukyanintyurimacutyan mej gcelu hamar mardkanc ev varkabekelu verjinis,

by: nver
07.05.2009 14:55
paz e darnum vor ishxanakan tevi lragroxn el apahovvaz che, qani vor karox e ir miamit harzadrumnerov(naxoroq chusumnasirvaz), vat kazutyan mej dnel ishxanutyan nerkayazuzchin.

by: Կարմեն ում կողմից: Ձորաղբյուր
07.05.2009 14:52
Շատ վատ զգացի`կարդալով վերը նշված նյութը և շատ ցավում եմ : Ես և իմ ընտանիքը շատ սիրում ենք Նվեր Մնացականյանին և հաճույքով դիտում ենք նրա վարած հաղորդումները:Ցավում եմ շատ ու տա Աստված, որ մեղավորը պատժվի ...
     
Տեքստի չափը - +

Կայքէջի ծառայություններ.

PodcastRSS