Մատչելիության հղումներ

Պարապլաներային թռիչքների առաջին փառատոնը Հայաստանում


«Պարապլանը իրենից ներկայացնում է հատուկ ձեւով կտորից կարված կառուցվածք, որը կարելի է ծալել, տեղավորել պայուսակի մեջ, բարձրանալ սար, այնտեղ փռել, կապվել պարապլանին, վազել մի քանի քայլ ու սավառնել օդում: Հաջորդ խնդիրը օդային բարձրացող հոսանքներ գտնելը, դրանց միջոցով պտույտների օգնությամբ գետնից մինչեւ 2-2,5 հազար մետր բարձրության հասնելն ու հնարավորինս երկար թռչելն է», - պարզաբանում է Հայաստանում շուրջ տասը տարի գործող պարապլաներիստական ակումբի անդամ, նորաստեղծ Պարապլաներային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Միհրան Սահակյանը:

«Պարապլաներային թռիչք իրականացնելիս ամենաբարդը ինքդ քեզ համոզելն է, որ թռչես, բայց երբ ոտքերդ գետնից պոկվում են, բոլոր մտավախություններն ու կասկածները չքանում են, եւ դու արդեն մտածում ես հնարավորինս երկար սավառնելու մասին», - պատմում է Դինա Մանուկյանը, ով պարապլաներիստական ակումբում պարապելու արդյունքում մեկ ամիս է, ինչ կարողանում է արդեն ինքնուրույն թռիչքներ կատարել:

Պարապլաներիզմը բավական թանկ մարզաձեւ է համարվում, սակայն Պարապլաներային թռիչքների առաջին փառատոնը Հայաստանում անցկացվում է առանց որեւէ ֆինանսական աջակցության` նորաստեղծ ֆեդերացիայի ակտիվ անդամների ջանքերով: Պարապլանով օդում առաջին անգամ սավառնել կամ թռիչքներին պարզապես հետեւել ցանկացողները փառատոնին կարող են մասնակցել անվճար, նախապես գրանցվելով:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG