Մատչելիության հղումներ

Վախճանվել է պոլսահայ բանաստեղծ Զահրատը


Անցած գիշեր կյանքի 83-րդ տարում վախճանվել է պոլսահայ բանաստեղծ Զահրատը (Զարեհ Յալդըզջյան):

Զահրատը գրական կյանք մուտք է գործել 1960 թվականին՝ «Մեծ քաղաքը» ժողովածուով: Հայտնի են նաեւ նրա «Բարի երկինք», «Կանաչ հող», «Մեկ քարով երկու գարուն», «Մաղ մը ջուր» եւ այլ ժողովածուներ:

Զահրատի բանաստեղծությունները ներթափանցված են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու զավեշտախառն ողբերգությամբ եւ հատկանշվում են թարմ արտահայտչականությամբ, թեմաների բազմազանությամբ:

Պոլսահայ բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն լեզուներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG