Մատչելիության հղումներ

Հայաստանը անորոշ ժամանակով զրկվել է ինտերնետային կապից


Շաբաթ օրը վնասվել է Վրաստանի տարածքով Ռուսաստանի հետ ինտերնետային կապն ապահովող կաբելը, ինչի արդյունքում գրեթե ողջ Հայաստանը անորոշ ժամանակով զրկվել է ինտերնետային կապից:

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Web ընկերության խորհրդի փոխնախագահ Ալբերտ Տոնոյանը, «կապը վերականգնելու համար, հավանաբար, կպահանջվի 7-10 օր:

Մեկնաբանելով «ԱրմենՏել»֊-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հասմիկ Չութիլյանի պնդումը, թե այս պահին էլ ինտերնետային կապ կա, Ալբերտ Տոնոյանն ասաց. - «Նրանք ոչ հզոր արբանյակային ինտերնետ ունեն, որն ապահովում է շատ թույլ կապ՝ մեծ ուշացումով, բայց էլեկտրոնային հաղորդագրություններն, այնուամենայնիվ, գնում֊գալիս են: Երեւի հենց դա են նկատի ունեցել, երբ ասել են, թե կապ կա»:

Նրա կանխատեսումներով՝ ինտերնետային կապ կարող է չլինել մոտավորապես մինչեւ օգոստոսի 15-ը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG