Մատչելիության հղումներ

«Մատաղիսի գործով» երեք մեղադրյալներն արդարացվեցին


Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամաս, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամաս, արխիվ
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց «Մատաղիսի գործով» դատավճիռը։

Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը, դատարանի կողմից արդարացվեցին։

2003 թվականին Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում իրենց ծառայակիցներ Հովսեփ Մկրտումյանին եւ Ռոման Եղիազարյանին սպանելու մեջ մեղադրվող նույն զորամասի երեք նախկին զինծառայողներ՝ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը, դատապարտվել էին ցմահ ազատազրկման։ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006 թվականի մայիսին «Մատաղիսի գործը» բեկանել եւ ուղարկել էր լրացուցիչ քննության, իսկ ցմահ ազատազրկման դատապարտված զինծառայողները ազատ էին արձակվել։ Սակայն 2008 թվականի ամռանը երեք նախկին զինծառայողները կրկին նույն մեղադրանքով հայտնվեցին ամբաստանյալի աթոռին, եւ միայն այս ամսվա սկզբում մեղադրող կողմը սպանության մեղադրանքը փոխեց՝ ամբաստանյալներին մեղադրելով Ռոման Եղիազարյանին եւ Հովսեփ Մկրտումյանին դիտավորությամբ մարմնական ծանր վնասվածք հասցնելու մեջ, որն անզգուշությամբ մահվան է հանգեցրել։

Նոր մեղադրանքով մեղադրող կողմը միջնորդել էր դատարանին Ռազմիկ Սարգսյանին դատապարտել 7, իսկ Արայիկ Զալյանին ու Մուսա Սերոբյանին՝ 8 տարվա ազատազրկման։


Սաթենիկ Վանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG