Տպիչի նախընտրանքները
- + Փոխել տառերի մեծությունը.

12.06.2012

Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին

Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Սարգսյանին` Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Կիսում եմ Ռուսաստանը եւ Հայաստանը միավորող բարեկամական հարաբերությունները, ռազմավարական գործընկերությունը եւ դաշնակցային հարաբերությունները շարունակաբար զարգացնելու Ձեր տրամադրվածությունը: Համոզված եմ, որ ռուս - հայկական համագործակցության ողջ համալիրի ընդլայնումը եւ համատեղ տնտեսական ու ներդրումային նախագծերի առաջմղումը համապատասխանում են մեր երկրների ժողովուրդների արմատական շահերին»:

Ռուսաստանի վարչապետը կարեւորել է երկկողմ գործակցության ոլորտում առկա գործնական հարցերի շուրջ պայմանավորվածությունների հստակ իրականացման ապահովումը։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան © 2013


http://www.azatutyun.am/archive/news/20120612/2031/2031.html?id=24611923