Տպիչի նախընտրանքները
Տպել.
Ներառել պատկերները
-
+
Փոխել տառերի մեծությունը.
05.06.2012
Հայաստան - Ղազախստան՝ 3:0
Արման Հովհաննիսյան
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր երեկոյան Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած ընկերական հանդիպումը Ղազախստանի հավաքականի հետ ավարտեց խոշոր՝ 3:0 հաշվով հաղթանակով։
Բոլոր երեք գնդակները հայաստանցի ֆուտբոլիստները խփեցին առաջին խաղակեսում. երկու գոլի հեղինակ դարձավ Գեւորգ Ղազարյանը՝ 6-րդ եւ 38-րդ րոպեներին, մեկ գնդակ խփեց Յուրա Մովսիսյանը` 39-րդ րոպեին։
Նախորդ ընկերական
հանդիպումը
Հայաստանի թիմը անցկացրել էր մայիսի 31-ին Ավստրիայում եւ 0:1 հաշվով պարտվել Հունաստանի հավաքականին։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան © 2013
http://www.azatutyun.am/archive/news/20120605/2031/2031.html?id=24604868