Մատչելիության հղումներ

Արմեն Հարությունյան. «Լրագրողների նկատմամբ բռնությունները խիստ դատապարտելի են»


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը այսօր հայտարարությամբ է հանդես եկել «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի նկատմամբ երկու օր առաջ տեղ գտած հարձակման կապակցությամբ:

«Վերջին ամսվա ընթացքում հաճախակի են դարձել լրագրողների նկատմամբ բռնությունները, ինչի կապակցությամբ բազմիցս կոչ եմ արել իրավապահ մարմիններին առավել հետեւողական լինել մեղավորներին բացահայտելու գործում, քանի որ նշված երեւույթները սպառնում են երկրում խոսքի ազատության կայացմանը», - ասված է, մասնավորապես, օմբուդսմենի հայտարարությունում:

«Շարունակում եմ մնալ իմ այն կարծիքին, որ անկախ այն հանգամանքներից, թե լրագրողն ինչ բնույթի հրապարակում է ներկայացրել, խիստ դատապարտելի է դժգոհության նման դրսեւորումը, եւ այն պետք է համարժեք արձագանք գտնի բոլորի կողմից», - հայտարարում է Արմեն Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG