Մատչելիության հղումներ

Նշանակվել են նոր դատավորներ


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հրամանագրերով Արսեն Բաբայանը նշանակվել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր, Արշակ Պետրոսյանը` Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր: Այդ մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից:

Հիշյալ երկու դատարանների դատավորներ Վազգեն Լալայանի եւ Պարգեւ Օհանյանի լիազորությունները դադարեցվել են հանրապետության նախագահի հոկտեմբերի 15-ի հրամանագրերով: Համապատասխան միջնորդություններով նախագահին դիմել էր Արդարադատության խորհուրդը` կարգապահական վարութի արդյունքում:

Հայաստանյան լրատվամիջոցները եւ որոշ քաղաքական գործիչներ կարծիք են հայտնել, որ Պարգեւ Օհանյանի նկատմամբ կարգապահական վարույթը իշխանությունները նախաձեռնել էին այն պատճառով, որ դատավորը արդարացնող դատավճիռ էր կայացրել «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների նկատմամբ, որոնք պնդում էին, թե Մաքսային ծառայությունը կոռումպացված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG