Մատչելիության հղումներ

Ջոն Քերրին եվրոպացիներին կոչ է անում պահպանել Եվրամիությունը


Ջոն Քերրի, արխիվ
Ջոն Քերրի, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին վաղը Բրյուսելում հանդիպելու է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիին, ապա Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդին:

Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Եվրամիության կազմից Բրիտանիայի՝ հանրաքվեով դուրս գալու որոշմանն առնչվող խնդիրները:

Պետական դեպարտամենտի աղբյուրը հայտնել է, որ Քերրին կհորդորի Եվրամիության երկրներին չհետևել Բրիտանիայի օրինակին և պահպանել միությունը:

Եվրախորհրդարանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին կոչ է արել արագ սկսել միության կազմից Բրիտանիայի դուրս գալու պաշտոնական գործընթացը:

Երեկ Քեմերոնն ասել է, որ ցանկանում է հոկտեմբերին հրաժարական ներկայացնել և Եվրամիությունից դուրս գալու գործընթացը թողնել մյուս վարչապետին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG