Մատչելիության հղումներ

Վերացվել է Ոսկերիչյանի մուտքի արգելքը Հայաստան


Շանթ Ոսկերիչյան, Արխիվ
Շանթ Ոսկերիչյան, Արխիվ

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, «Հայկական վերածնունդ» կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող Շանթ Ոսկերիչյանի ներկայացուցիչ, փաստաբան Անի Չատինյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ վերացվել է Ոսկերիչյանի մուտքի արգելքը Հայաստան։

Փաստաբանի խոսքով, այսօր Վարչական դատարանում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ներկայացուցիչ Թաթուլ Ղուկասյանը հայտարարել է, որ ապրիլի 25-ին Ոսկերիչյանի անունը հանվել է Հայաստան մուտք գործելու իրավունք չունեցող անձանց ցանկից` նշելով, որ արգելանքը հանվել է դրա հիմքերի վերացման պատճառով։

Դեռևս անցյալ տարվա մայիսին Ոսկերիչյանին իրավապահները թույլ չտվեցին մուտք գործել Հայաստան. նրան «Զվարթնոց» օդանավակայանում 12 ժամ հարկադրաբար պահելուց հետո հետ ուղարկեցին Ֆրանսիա։

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ հիմնավոր կասկածներ կան, թե Ոսկերիչյանը սպառնում է Հայաստանի անվտանգությանը, ինչի պատճառով նրա մուտքը Հայաստան անժամկետ արգելված է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG