Մատչելիության հղումներ

Նախաձեռնությունը սահմանադրական փոփոխությունների հարցով լսումների օրը բողոքի ակցիա կանցկացնի


«Չենք ընդունում սահմանադրական փոփոխությունները» ֆեյսբուքյան նախաձեռնությունը հայտարարում է, որ սեպտեմբերի 4-ին՝ Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների հարցով լսումների օրը, բողոքի ակցիա կանցկացնի նախագահի նստավայրի դիմաց:

«Բոյկոտում ենք Սահմանադրական «բարեփոխումների» մասնագիտական հանձնաժողովը և նրա ներկայացրած հակապետական նախագիծը։ Սահմանադրության փոփոխությունը պետք է գրվի հայ ժողովրդի կողմից», - ասված է հայտարարությունում։

Նախաձեռնությունը նաև նշում է, որ Բաղրամյան 26-ի մոտից տեղափոխվելու են Ազատության հրապարակ՝ քննարկելու իրենց հետագա անելիքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG