Մատչելիության հղումներ

Ինտերպոլը հրաժարվել է Սաակաշվիլիին ներառել հետախուզվողների ցանկում


Օդեսայի մարզի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ
Օդեսայի մարզի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Ինտերպոլը հրաժարվել է Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս Ուկրաինայի Օդեսայի մարզի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին ներառել հետախուզվող անձանց ցանկում:

Այս մասին տեղեկացնում է Վրաստանի գլխավոր դատախազությունը, հավելելով, թե մտադիր են կրկին դիմել Ինտերպոլի համապատասխան ստորաբաժանմանը՝ Սաակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջով, ինչի համար կներկայացնեն անհրաժեշտ ապացույցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG