Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը «որոշ անձանց կողմից իրավիճակը լարելու մասին տեղեկություն ունի»


Քիչ առաջ քաղաքացիներին մոտեցավ Ոստիկանության Հանրային կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը և ասաց՝ ոստիկանությունը հստակ տեղեկություներ ունի, որ «իրենց կազմակերպիչներ համարող որոշ անձինք որոշում են կայացրել լարել իրավիճակը, ինքնաբուխ հավաքը վերածել կառավարելի, որոշակի շահեր հետապնդող հավաքի»։

«Հստակ ստացված տեղեկատվություն ունենք, որ որոշ անձինք, ովքեր իրենց համարում են կազմակերպիչներ, որոշում են կայացրել վրաններ տեղադրել, սադրանքներ կազմակերպել, սրել իրավիճակը, փակել փողոցները։ Ձեռնպահ եմ մնում անուններ ասել, շատ կարճ ժամանակ անց ինքներդ կլսեք, մի քանի անձինք առաջարկելու են բարիկադները մոտեցնել ոստիկանությանը, իրենց դուր չի գալիս, որ ոստիկանությունը պասիվ է իրականացնում ծառայությունը, հրահրելու են մարդկանց կոնֆլիկտներ ստեղծել »,- ասաց Ահարոնյանը՝ հորդորելով՝ «մի թողեք, որ այս ամեն ինչը վերածվի ուրիշ բանի»։

Ահարոնյանը, պատասխանելով ցույցի մասնակիցներից մեկի հարցին, ասաց՝ ոստիկանները ուժ կկիրառեն «միայն անկառավարելի իրավիճակում»։

Ավելի վաղ ցուցարարներին էր մոտեցել նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ առաջարկելով տարածքից հանել որպես բարիկադ ծառայող աղբամանները և դրանք փոխարինել ոստիկանական ուղեփակոցներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG