Մատչելիության հղումներ

Միյատովիչը քննադատել է Ղրիմում ԶԼՄ-ների ազատության սահմանափակումը


Ղրիմում ATR հեռուստաընկերության շենքը
Ղրիմում ATR հեռուստաընկերության շենքը

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ Ղրիմում լրատվամիջոցների բազմազանությունը և տեղեկատվության հասանելիությունը էլ ավելի է սահմանափակվել՝ ապրիլի 1-ին ավարտվող լրատվամիջոցների վերագրանցմամբ:

«Սուբյեկտիվ պատճառներով Ղրիմի թաթարական ԶԼՄ-ներին մերժում են գրանցել: Սա ևս մեկ ապացույց է, որ Ղրիմում ազատ և անկախ ձայների քաղաքական գրաքննությունը շարունակվում է», - ասել է Միյատովիչը:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, գրեթե բոլոր թաթարական ԶԼՄ-ները՝ ներառյալ ATR և Lale հեռուստաալիքները, Meydan և Lider ռադիոկայանները, QHA լրատվական գործակալությունը, Avdet պարբերականը ստիպված են դադարեցնելու աշխատանքը, քանի որ դե ֆակտո իշխանությունները մերժել են գրանցել դրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG