Մատչելիության հղումներ

Հայաստանի հիմնի ժամանակ կքանստած ադրբեջանցի սամբիստին կզրկեն մարզական պարգևից


Մոսկվայում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակաբաշխությանը Հայաստանի Հանրապետության հիմնի ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկին կզրկեն մեդալից, տեղեկացնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյհունա Մամեդովային։

Մամեդովան նաև ասել է, որ ֆեդերացիան պատրաստվում է երկու տարով որակազրկել մարզիկին։ «Այս մասին ինձ հաղորդեց Եվրոպայի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեևը՝ նշելով, որ մոտ օրերս այս հարցի շուրջ վերջնական որոշում կկայացվի», - ասել է Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանցի մարզիկը ներողություն խնդրեց իր պահվածքի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG