Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին


Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Սարգսյանն ընդգծել է, որ պատմականորեն ձևավորված հայ-թուրքմենական բարեկամության հիման վրա ձևավորված միջպետական երկխոսությունը տարեցտարի ամրապնդվում է:

Դեսպան Մաշալովը վստահեցրել, որ իր աշխատանքը ուղղված կլինի երկու երկրների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործմանը, որոնք միտված են ավելի ամրապնդելու և զարգացնելու երկկողմ կապերը բոլոր բնագավառներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG