Մատչելիության հղումներ

Պատանդառված թուրք դատախազը մահացել է փոխհրաձգության ժամանակ ստացած վիրավորումից


Թուրքիա – Գրոհայինը սպառնում է սպանել պատանդ վերցված դատախազ Մեհմետ Սելիմ Քիրազին, Ստամբուլ, 31-ը մարտի, 2015թ․
Թուրքիա – Գրոհայինը սպառնում է սպանել պատանդ վերցված դատախազ Մեհմետ Սելիմ Քիրազին, Ստամբուլ, 31-ը մարտի, 2015թ․

Թուրք դատախազ Մեհմետ Սելիմ Քիրազը, ով երեկ պատանդ էր վերցվել Ստամբուլի դատարանի շենքի իր աշխատասենյակում, զոհվել է իր երկու գերեվարողների հետ միասին՝ այն բանից հետո, երբ անվտանգության ծառայությունները կրակ են բացել՝ փորձելով ազատ արձակել պատանդառված դատախազին:

Թուրք պաշտոնյաները հայտնել են, որ փոխհրաձգության պահին Քիրազը վիրավորվել է, նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել դատախազի կյանքը:

Թուրքական ձախ-ծայրահեղական «Հեղափոխական ժողովրդի ազատագրման կուսակցություն – ճակատ» խմբավորումը ստանձնել է պատասխանատվությունը Քիրազին պատանդ վերցնելու համար, նշելով, որ այդ քայլը պայմանավորված է դատախազի աշխատանքային գործունեությամբ․ Քիրազը քննում էր 2013-ին Ստամբուլի Գեզի այգու կառուցապատման դեմ անցկացված բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության հետ բախումներում 15-ամյա պատանու՝ Բերկին Էլվանի մահվան գործը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG