Մատչելիության հղումներ

Պուտինի ասուլիսի ընթացքում Մոսկվայում 19 ակտիվիստ է ձերբակալվել


Մոսկվայում ոստիկանները երեկ ձերբակալել են 19 ակտվիստի, ովքեր փորձել են մտնել Միջազգային առևտրի կենտրոն, որտեղ ընթանում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսը։

Անկախ լրագրող Եվգենի Լեոկովիչի գլխավորությամբ 40 հոգուց բաղկացած խումբը փորձել է մտնել ասուլիսի սրահ և, իրենց որակմամբ, անհարմար հարցեր ուղղել Պուտինին, որոնք չէին հնչի ասուլիսի ժամանակ։

Ձերբակալված ակտիվիստները ժամեր անց ազատ են արձակվել՝ հրաժարվելով ոստիկանությունում հայտարարություն տալուց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG