Մատչելիության հղումներ

OPEC-ը որոշել է չկրճատել նավթի արդյունահանումը


Նավթ արտահանող 12 երկրների կազմակերպությունը` OPEC-ը, երեկ Վիեննայում որոշել է չկրճատել արդյունահանումը, որը պետք է զսպեր նավթի գնանկումը։

OPEC-ը հայտնել է, որ արդյունահանման ծավալը` օրական 30 միլիոն բարել, կպահպանվի: Այդ լուրից հետո նավթի գինը միջազգային շուկաներում նոր անկում է գրանցել։ «Բրենտ» տեսակի հում նավթի մեկ բարելի գինը կազմել է 72 դոլար 58 սենթ, ամերիկյան հում նավթի բարելի գինը 69 դոլար 5 սենթ է։

OPEC-ի հաջորդ նիստը տեղի կունենա 2015 թվականի հունիսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG