Մատչելիության հղումներ

Նալբանդյանն ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին


Լուսանկարը՝ արտգործնախարարության
Լուսանկարը՝ արտգործնախարարության

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռենոյին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավորման տարիներին հայ - ֆրանսիական հարաբերությունները խորացել են, բոլոր բնագավառներում համագործակցությունը՝ է'լ ավելի ամրապնդվել:

Դեսպան Ռենոն էլ, իր հերթին, ասել է՝ հպարտ է, որ կարողացել է ներդրում ունենալ հայ - ֆրանսիական բարեկամական կապերի զարգացման մեջ, և շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ժամանակ Հայաստանի արտգործնախարարության ցուցաբերած աջակցության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ - ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված համատեղ քայլերի շուրջ:

Հայ - ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրման համար Նալբանդյանն ԱԳՆ մեդալ է հանձնել Ֆրանսիայի դեսպանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG