Այսօր ԵԱՀԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:
ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը դիտարկմանը մասնակցել է շփման գծի հակառակ կողմից: