Մատչելիության հղումներ

Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մինսկ


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կմասնակցի Բելառուսում կայանալիք ԱՊՀ-ի անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 3-րդ համագումարին, ինչպես նաև ԱՊՀ-ի երկրների կրթության և գիտության նախարարների կոմիտեի հերթական նիստին:

Նախատեսված է նաև նախարարների հանդիպում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

ԱՊՀ-ի ԿԳ նախարարները, ի թիվս այլ հարցերի, քննարկելու են մանկավարժական համալսարանների ռեկտորների խորհրդի ստեղծման հարցը: Նախատեսվում է նաև կլոր սեղան-քննարկում ԱՊՀ-ի երկրների զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG