Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահի այցը Լեռնային Ղարաբաղ շարունակվում է


Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ, ծանոթացել ընկերության ընթացիկ գործունեությանն ու հետագա ծրագրերին:

ՀՀ և ԼՂ նախագահները եղել են «Սարտիս» իտալական ընկերության կողմից հիմնադրված «Գրեյթ փարթներշիփ» ընկերության նորաբաց կարի արտադրամասում, որտեղ նախատեսվում է հիմնել ավելի քան 450 աշխատատեղ, հայտնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Այնուհետև Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն այցելել են Մարտակերտի շրջանի Չափար գյուղ, որտեղ ներկա են գտնվել գյուղի նորակառույց դպրոցի բացման արարողությանը: 84 աշակերտի համար նախատեսված ուսումնական այս հաստատությունում սեպտեմբերից դպրոց կհաճախի 53 աշակերտ:

«Հայաստանի և Արցախի նախագահները Չափարում նաև ծաղիկներ են խոնարհել արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Նախօրեին հայկական երկու հանրապետությունների նախագահներն այցելել են նաև Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղ, ծանոթացել այնտեղ գործող ձեթի գործարանի աշխատանքներին»,- փոխանցում է պաշտոնական աղբյուրը։

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԼՂ շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG