Մատչելիության հղումներ

Ուժի մեջ մտավ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը


Այսօրվանից ուժի մեջ է մտնում Եվրամիության ու Ադրբեջանի միջև ավելի վաղ ստորագրված վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը:

Այս մասին APA լրատվական գործակալությանը հայտնել են Բաքվում ԵՄ ներկայացուցչությունից՝ հավելելով, որ համաձայնագրի վերաբերյալ բոլոր ներքին ընթացակարգերը կատարված են: Փաստաթղթի տակ չկա Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Դանիայի ստորագրությունը:

Նոր կանոնների համաձայն՝ ԵՄ երկրներ մեկնելու համար Ադրբեջանի քաղաքացիներին վիզաները կտրամադրվեն 10 օրվա, արտակարգ իրավիճակներում՝ 2 օրվա ընթացքում: Վիզայի համար գանձվող գումարը կդառնա 35 եվրո, պահանջվող փաստաթղթերի քանակը որոշ քաղաքացիների համար կնվազի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG