Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը Skype-ի միջոցով կպատասխանի սփյուռքահայերի հարցերին


Armenia - A national police banner, undated
Armenia - A national police banner, undated

Հայաստանի ոստիկանությունը սեպտեմբերի 2-ից տեղեկատվություն ստանալու հարցում աջակցելու, ինչպես նաև խնդիրներ առաջանալու դեպքում արագ լուծում տալու նպատակով արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորություն է ընձեռում ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, Skype-ի միջոցով հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին:

Ոստիկանությունը կպատասխանի ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության ու ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող այլ հարցերին:

«ՀՀ ոստիկանության Skype-ի հասցեն` Armenian Police: Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG