Մատչելիության հղումներ

137 660 դրամ կփոխանցվի Այգեպարի «Պաշտպանող պատ»-ը կառուցելու համար


ՀՕՖ անդամները հանգանակություն են կազմակերպել սահմանամերձ Այգեպարում «Պաշտպանող պատ»-ը կառուցելու համար, 19-ը հուլիսի, 2014 թ․
ՀՕՖ անդամները հանգանակություն են կազմակերպել սահմանամերձ Այգեպարում «Պաշտպանող պատ»-ը կառուցելու համար, 19-ը հուլիսի, 2014 թ․

Տավուշի մարզի Այգեպար գյուղում «Պաշտպանող պատ» կառուցելու և այդպիսով գյուղի դպրոցն ու մանկապարտեզը անվտանգ դարձնելու նպատակով հուլիսի 19-ին Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակի երիտասարդները Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ դրամահավաք էին կազմակերպել:

Հիմնադրամի մամլո ծառայության փոխանցմամբ՝ դրամահավաքի արդյունքում 137 660 դրամ է հանգանակվել:

Այգեպարում նախատեսվում է երեք մետր բարձրություն և 70 մետր երկարություն ունեցող պատ կառուցել, որը կպաշտպանի գյուղի դպրոցն ու մանկապարտեզը փամփուշտներից՝ հրադադարի ռեժիմի՝ վերջերս հաճախակի դարձած խախտման դեպքերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG