Մատչելիության հղումներ

Քաղաքային պուրակ և նախակրթարան՝ Ծարավ Աղբյուրի փողոցում


Կառավարության նիստ, արխիվ
Կառավարության նիստ, արխիվ

Կառվարության այսօրվա որոշմամբ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի 55ա հասցեում գտնվող տարածքը հանձնվեց քաղաքապետարանին, որտեղ «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կկառուցվի քաղաքային պուրակ և նախակրթարան:

Կառավարության մեկ այլ որոշմամբ 5 միլիոն դրամ (մոտ 12․3 հազար դոլար) տրամադրվեց «Հայաստանի վետերանների միավորում» հասարակական կազմակերպության աշխատանքի վետերանների կոմիտեին՝ վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, ևս 6 միլիոն դրամ՝ նրանց արտոնյալ պայմաններով առողջարանային բուժման ուղեգրեր հատկացնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG