Մատչելիության հղումներ

Դատարանը Հրաչյա Հարությունյանի գործով կլսի կողմերին


Այսօր մոսկովյան դատարանը հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով կլսի կողմերին ու կանցնի խորհրդակցական սենյակ։ Հարությունյանին վերջին խոսքի հնարավորություն կտրվի։

Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է մեկ տարի առաջ մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտ տասնյակ մարդկանց կյանք խլած ողբերգական ավտովթարի համար, նրան մեղսագրվում է երթևեկության, տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան: Ավելի ուշ նա մեղադրվեց նաև կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG