Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Հարավային Կորեայի նախագահ Փաք Գյոնհեին՝ կորեական «Սևոլ» ուղևորատար նավի ողբերգական պատահարի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել, այդ թվում՝ դպրոցական տարիքի երեխաների:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել Կորեայի նախագահին և կորեացի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Վերջին տվյալներով՝ հաստատվել է կորեական լաստանավի խորտակման հետևանքով ուղևորներից 139-ի մահը, 160 մարդ դեռ անհետ կորած է: Նավի 476 ուղևորներից 350-ը ավագ դպրոցի աշակերտներ էին և ուսուցիչներ: