Մատչելիության հղումներ

Պուտինը ողջունել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգի նշանակումը։

«Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պուտինը ասել է, որ Ստոլտենբերգի հետ շատ լավ հարաբերություններ ունի։

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը իր պաշտոնավարումը կսկսի հոկտեմբերին։ Պուտինը հույս է հայտնել, որ Ստոլտենբերգի նշանակման արդյունքում Մոսկվայի և Հյուսիսատլանտյան դաշինքի հարաբերությունները կբարելավվեն։

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները վերջին շրջանում խիստ լարվել են Ղրիմի անեքսիայի պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG